Կրթահամալիրում 2021թ․ մարտ ամսվա շինբարելավման աշխատանքների նախագծերը (գծագրեր, պահանջվող նյութերի հաշվարկ-հայտեր, կատարողներ)․ դպրոցների ղեկավարների, Էրիկ Սարիբեկյանի հաղորդումը
Հարավային դպրոցի ներքին բակերի աստիճանների տեղադրում
Բակային աշխատանքները սկսելու, լանջերի խնամքի, կանաչի առաջին ջրելու, ծառերի խնամքի ժամանացույցի մասին դպրոցների ղեկավարների, Էդմոնդ Փաշինյանի, Էրիկ Սարիբեկյանի հաղորդումը
Մարտ ամսվա աշխատանքներ
Հողի քարազատում, գոգավորությունների հարթեցում, ճյուղերի էտում
Տարածքի խնամք, աղբից և այլ մնացորդներից մաքրում, Հարավային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհի մաքրում։
Հարավային դպրոցում ուսուցչի օգնականի աշխատանքը կատարում է Լենա Ղազարյանը: 1-3-րդ դասարաններում կատարում է հետևյալ աշխատանքները.
Դասվարի հետ կազմակերպում է սովորղների մասնակցությունը լողի պարապմունքներին
Անցկացնում է հեծանվավարության պարապմունքներ, ստուգատեսներ
Դասվարի հետ մասնակցում ուսումնական ճամփորդություններին
Անհրաժեշտությոնա դեպքում փոխարինում բացակայող դասվարին
Աշխատում հատուկ կարիքով սովորողների հետ
Դասվարների և ուսուցչի օգնականների մարզական պատրաստությունը, զարգացումը։
Դասվարը և ուսուցչի օգնականն իրնեց մարմնամարզական կարողությունները հիմնականում կատարելագործում են ինքնակրթության միջոցով: Առաջնային տեղ է հատկացվում մարզական պարապմունքների բացօթյա կազմակերպմանը, առողջ ապրելակերպին, ճիշտ և առողջ սննդակարգին:
Այս փուլում Լենա Ղազարյանին և Սուսաննա Հայրապետյանին օգնում է Հրայրը, ով իր մասնագիտական փորձն է փոխանցում ուսուցիչներին:
Առաջարկում եմ վերականգնել մարմնամարզական պարապմունքների անցկացումը դասվարների հետ: Դա կարող է լինեն շաբաթական մեկ անգամ, յուրաքնաչյուր կրտսեր դպրոցում:
Հարավային դպրոցը (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) գործում է 1984թ. կառուցված 12 խմբանոց տիպային 3600 քառ. մ մակերեսով մանկապարտեզի շենքում: Շենքը մեր ուժերով հարմարեցվել է Հարավային դպրոց-պարտեզի կարիքներին:
Դպրոցում սովորում են թվով 300 1-5-րդ դասարանցիներ: Դպրոցի նախակրթարանում գործում են 2-4 տարեկան սաների 2 պարտեզային խմբեր( 60 սան):
Շենքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ. հիմնովին կոսմետիկ վերանորոգվել է շենքի ներսը՝ դասարան-կաբինետները, միջանցքները, մարզադահլիճը: Պարտեզային խմբերում, կաբինետներում տեղադրվել են նոր վիտրաժներ, տարածքն ավելի լուսավոր է դարձել: Միջանցքային հատվածները դարձել են ուսումնական տարածքներ՝ տեխնոլոգիայի սրահ, երաժշտության սրահ, լրացուցիչ կրթության՝ շախմատի, կերպարվեստի սրահ:Սովորողների թվի աճին զուգահեռ կառուցվել են նոր սանհանգույցներ: Դպրոցի ներքին բակերում կատարվել են բարեկարգման աշխատանքներ՝ հարավային մուտքի դիմացը դարձել է այգի-ծաղկանոց, հյուսիսային մուտքի մոտ տնկարանն է, պարտեզի արևմտյան թևը խաղողի վազերն են, արևելյան կողմի ներքին բակը նախագծման փուլում է: Դպրոցը շրջակայքում տնկված ծառերը մեծացել են և տվել իրենց առաջին պտուղները:
Մեքենանաների կայանատեղում ամբողջ երկայնքով դրվել է փայտե անվտանգության ցանկապատ: Դեպի հարակից շենքը նայող հարթակի ամբողջ երկայնքով տնկվել են խաղողի վազեր:
Մաքրվել, ասֆալտապատվել է Հարավային դպրոցից (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) դեպի մայր դպրոց (հասցեն՝ Բաբաբաջանյան 25) տանող ճանապարհը:
2020-2021 թվականներին դպրոցում սովորողների թվաքանակի մեծացման հետ կապված անհրաժեշտ է շենքի նկուղները վերանորոգել, վերածել դրանք ուսումնական տարածքների, կես ծավալով կատարել ներքին հարդարման աշխատանքներ, հիմնովին մաքրել և վերանորոգել հարավային կողմի նկուղները, դրանք հարմարեցնել տեխնոլոգիական լաբորատորիաների, երաժշտության սրահի, կինոսրահի:
Դպրոցի արևելյան կողմում կառուցել հացատուն, ծեսերի կենտրոն, որտեղ թե պարտեզի, թե դպրոցի սվորողներն իրենց նախագծերը կարող են իրականացնել՝ լավաշ թխել, մածուն մերել, պանիր հորել և այլն:
Հարավայինդ պրոցի 3-րդ մասնաշենքի նկուղը նախատեսվում է դարձնել կրթահամալիրային սառնարան-մառան, որտեղ կարող ենք պահել տարվա մրգերը: Նկուղն անհրաժեշտ է հարմարեցնել մառանի պահանջներին համապատասխան:
Դպրոցի հյուսիսային կողմում գտնվող ավտոբուսը նախատեսվում է վերածել պարտիզպանի արհեստնոցի, որտեղ տեղադրված կլինեն տարբեր աշխատանքային գործիքներ: Որպես տեխնոլոգիական գործունեություն՝ սովորողները խմբերով կգան, կծանոթանան գործիքների հետ, դրանք կկիրառեն առօրյայում՝ սկսած պտուտակահանից, հարթաշուրթից և այլ գործիքներից, 4-5-րդ դասարանի սովորողներն իրենք կկատարեն գործիքներով նախատեսվող անհրաժեշտ աշխատանքները՝ սեղան, աթոռ ամրացնել, պահարանների դռները վերանորոգել և այլն:
Քանի որ շենքն իր դիրքով հարմար է, համապատասխան աջակից-հովանավորների դեպքում նախատեսվում է տանիքին տեղադրել արևային էներգիայի սարք: Շենքի արտաքին հատվածը՝ պատերը դրսից կանաչապատել, մագլցող, բարձրացող բույսեր տնկել տանիքում և դրսում:
Բակի հյուսիս-արևմտյան կողմում աճեցվելու են գյուղատնտեսական մթերքներ, գարնանային աշխատանքների ընթացքում կտնկվեն արևածաղիկ, եգիպտացորեն, լոբի, սմբուկ, պղպեղ, լոլիկ:
Ուսումնականպլան
1-5-րդ դասարաններում սովորողն ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ ներկայացնում է իր անհատական ուսումնական պլանը:
Լողը, հեծանիվը, մարմնամարզությունը, շախմատը՝ ներառական տարրական կրթության բաղկացուցիչ։
4-5-րդ դասարաններում տեխնոլոգիական տարբեր հմտությունների փոխանցման հարթակ է:
Պարը, երաժշտությունը, շախմատը, մարմնամարզությունը՝ լրացուցիչ կրթության բաղկացուցիչ։
Հարավային դպրոցի սովորողներն իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվում են համակարգչից, հեռուստացույցից, ձայնագրիչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Սովորողները սպասարկում են Հարավային դպրոցի ենթակայքը, 3-րդ դասարանից սկսած իրենց անհատական բլոգները, էլեկտրոնային ամսագրերը։ Իրականացնում են ռադիո, TV նախածեր:
Սովորողները մասնակցում են հասարակական նախագծերի՝ մաքրում են դպրոցի բակը, շրջակա միջավայրն աղբից, տնկում են նոր բույսեր, ծառեր, ծաղիկներ, խնամում դրանք, հասնում որոշակի արդյունքի:
Մասնակցում են դպրոցի նկուղների մաքրման աշխատանքներին:
Մասնակցում են ամենամսյա քաղաքային, քաղաքից դուրս կազմակերպվող ճամփորդությունների, ճամբարների: Դրանց մասին ռադիոնյութեր, տեսանյութեր պատրաստում և հրապարակում իրենց բլոգում, դպրոցի ենթակայքում:
Մասնակցում են կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսներին, փառատոներին, ֆլեշմոբերին, համերգներին, համագործակցային նախագծերին, առցանց կազմակերպվող ուսումնական պարապմունքներին, և այլ միջոցառումների ու նախագծերի:
Հանդես են գալիս նոր նախագծերով, նախաձեռնություններով:
Հարավային դպրոցի դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի դասավանդողների մասնագիտական սեմինարներին՝ առցանց կամ ֆիզիկական միջաայրում, որոնք կարող են կազմակերպել և վարել նաև իրենք՝ ըստ իրենց նախաձեռնության և անհրաժեշտության:
Մասնակցում են մանկավարժական աշխատողների ամենամյա ամառային, աշնանային, ձմեռային, գարնանային բաց դպրոցների աշխատանքներին:
Անցկացնում են կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում:
Անընդհատ զբաղվում ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ: Նոր ծրագրեր ու դասավանդման նոր մեթոդներ սովորում:
Համապատասխան տվյալներ ունենալու դեպքում ընդգրկվում «Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի, կրթահամալիրի դասավանդողների վոկալ համույթի կազմում:
Մանսկացում մանկավարժական ակումբի, գրական ակումբի հավաքներին:
Ընդգրկվում կրթահամալիրում առկա ակումբներում
Կազմակերպում քաղաքային, մեկօրյա, գիշերակացով ճամփորդություններ, ճամբարներ:
Վարում են և անընդհատ թարմացնում իրենց ուսումնական, դասարանական բլոգը: Իրենց փորձով կիսվում իրենց գործընկերների հետ, նրանց ստացված փորձը կիրառում:
Մասնակցում կրթահամալիրից դուրս կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին՝ ներկայացնելով իրենց փորձը և իրենց գործընկերներին ներկայացնելով այլոց փորձը:
Ակտիվ մասնակցում են ընդունելության կազմակերպմանը, դրա համար կազմակերպում բացօթյա հանդիպումներ, համերգներ, նախագծեր՝ դրանց կազմակերպման մեջ ընդգրկելով իրենց սովորողներին, ծնողներին:
Բլեյան բաց ցանցի տարածողը դառնում:
Ուսումնականհասատությանսովորողիծնողները
Յուրաքանչյուր ծնող, շնորհիվ կրթահամալիրում ազատ ընտրած կրթական ծրագրի, ուսումնառության անհատական պայմանագրի, ոչ միայն գիտակից ու շահագրգիռ անձ է իր երեխայի կրթության առումով, այլև կրթահամալիրի զարգացման ծրագրի իրական մասնակից, պատվիրատուն է:
Ծնողը հանդիսանում է ընտանեկան դպրոցի հիմնադիր ղեկավարը: Ներկայացնումէ իր ընտանեկան դպրոցի նախագծերը, դրանք արդյունքները:
Ծնողն իր ցանկությամբ կարող է մասնակցել նաև Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունքներին, դառնալ երգչախմբի անդամ, մասնակցում համերգների, ճամփորդությունների:
Մասնակցում է դպրոցում կազմակերպող ծնողական սեմինար-հավաքներին:
Իր երեխայի հետ ակտիվ մասնակցում դպրոցում իրականացվող տարբեր նախագծերին :
Մասնագիտությանը, հմտություններին համապատասխան առաջարկում և վարում վարպետության դասեր:
Հեղինակային կրթական ծրագրերի տարածման համար կկազմակերպվեն ֆլեշմոբ-համերգներ Երևանի և մարզերի այգիներում,կենտրոնական հատածներում,որոնց մեջ կներգրավեն ինչպես կրթահամալիրց, այնպես էլ պատահական անցորդներ,նոր մարդիկ։
Կրթահամալիրի գործընկեր դպրոցների հետ կկազմակերպվեն կրթական փոխանակումներ, կավելանան կրթական ամենատարբեր փոխանակումների ծավալներն ու աշխարհագրությունը:
2020թ․ հունվարյան ճամբարի գնահատման վերլուծության հիմքի վրա 2021թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատման կարգեր․
2020 թվականի հունվարյան ճամբարի գնահատումն իրականացվել է սահմանված կարգի համաձայն: 1-3-րդ դասարաններում սովորողի մասնակցությունը ուսումնական ճամբարին արտացոլվել է աճի բնութագրերում: 4-5-րդ դաարանցիները ներկայացրել են իրենց ճամբարային գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպիչը գրանցամատյանում յուրաքանչյուր սովորողի համար լրացրել է սովորողի կոնկրետ մասնակցությունը ստուգատեսներին, ճամփորդություններին:
Նախորդ տարի չենք ունեցել ճամբարի առցանց մասնակցություն: Այս տարի ավելացել է գնահտման մեջ այդ կետը:
Այն սվորողներն ովքեր ընտրել են առցանց կամ հեռավար ուսուցում, ճամբարի ընթացքում հանդես են եկել ընտանեկան ճամբարներով: Որպես լրացում նախորդ տարվան՝ այս տարվա ճամբարային գործունեության գնահատման մեջ, բացի ստորև նշված կետերի, ավելացել է նաև առցանց ընտանեկան ճամբարը:
Ուսումնական երկրորդ շրջանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարեկան օրացույցով, ուսումնական պլանով ամրագրված, ուսուցման կազմակերպման ճամբարային, փառատոնային ստեղծագործական նախագծերի շրջան է։
Այն կազմակերպվում է ըստ դպրոց-ճամբարների․ բովանդակությունն ու կազմակերպումն արտացոլվում են՝
Ճամբարային գործունեության գնահատումն իրականացվում է՝
սովորողների բլոգային ամփոփումներով
ցուցահանդեսներով
հաշվետու համերգներով
վարպետության դասերով
ներկայացումներով
ստուգատեսներին՝ սովորողների մասնակցությամբ
սովորողների առաջարկած-իրականացրած նախագծերով
ճամբարային հանդիպումներով, դրանց մասնակցությամբ
ճամփորդությունների մասնակցությամբ
համագործակցային նախագծերով
սովորող սովորեցնող նախագծով
ուսումնարտադրական գործունեության արդյունքներով
դպրոցների ուսումնական կենտրոններում ծավալած գործունեության արդյունքներով
Ըստ դպրոցի հրապարակած ճամբարային օրացույցի, սովորողի, դասավանդողի բլոգային հրապարակումների
Գնահատումն իրականացվում է առանց գնահատանիշի՝ մատյանի համապատասխան բաժնում համապատասխան նշմամբ։
Գնահատումն իրականացվում է ըստ դասավանդողի ներկայացրած գնահատման համակարգի։