Posted in Uncategorized

Ամառային ուսումնահետազոտական աշխատանքներ

Ուսումնական նախագծերի, կարգերի մշակում

Հարավային դպրոց

Ժամկետը՝ հուլիս, օգոստոս ամիսներ
Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան
Խորհրդատու, խմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան

  • Գյուղական ճամբարների կազմակերպում, պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան
  • Հանգանակություն-ցուցդրություն-վաճառք, պատասխանատու՝ Մարիամ Մարտիրոսյան, Շամիրամ Պողոսյան
  • Ուսումնական, պտղատու այգի, պատասխանատու՝ Լենա Ղազարյան, Շամիրամ Պողոսյան
  • Աշխատանքային, պարտիզապուրակայի գործիքների շահագործումը և պահպանումը: Պատասխանատու՝ Նաիրուհի Համբարձումյան, Շամիրամ Պողոսյան
Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ

  • կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, Միջին դպրոցում ամառային լողափնյա բաց ճամբարների առաջին, երկրորդ շաբաթվա ցուցանիշները. համեմատություն 2021թ. հետ

Հունիսի13-17՝ ամառային լողափնյա ճամբար, պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան, շաբաթվա կտրվածքով՝ 70 ճամբարական

Հունիսի 20-24՝ ամառային լողափնյա ճամբար, պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան, հունիսի 20-ին ունեցել ենք 16 ճամբարական

Posted in Վայոց ձորի ճամբար

Վայոց ձորի ճամբարի հանրայնացման կլոր սեղանի ամփոփիչ ներկայացում

Հունիսի 10-ին, ժամը՝ 10:30, սիրով հրավիրում ենք բոլորին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ մասնակցելու Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարի կազմակերպման հանրայնացման ամփոփում-կլոր սեղանին:

Հանդիպման մասնակիցներ՝ Վայոց Ձորի մարզի Արտավան, Վարդահովիտ, Մոզրով, Սարավան, Գոմք, Բարձրունի գյուղերի դպրոցների 4-8-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի ճամբարականներ, երևանյան հյուրընկալող ընտանիքներ, ծնողներ, լրատվամիջոցներ:

Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ 1,2 կաբինետ:

Ճամբարի համակարգողներ՝ Սյուզննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան

Նպատակ՝ Վայոց Ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողներին հնարավորություն տալ իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում:

Ճամբարի մասնակից Վայոց Ձորի դասավանդողներ՝

գ.Սարավանի միջնակարգ դպրոց՝ Քրիստինա Աբրահամյան, ռուսերենի դասավանդող
գ. Արտավանի միջնակարգ դպրոց՝ Մերի Հովհաննիսյան, պատմություն
Վարդահովիտ միջնակարգ դպրոց՝ Գագիկ Մարգարյան ֆիզիկա, մաթեմատիկ
Բարձրունի միջնակարգ դպրոց՝ Լուսիկ Խաչատրյան, ռուսերեն
Օրակարգում՝

Վայոց ձորի ճամբարի կազմակերպման հաջողությունները, ձեռքբերումները
Վայոց ձորի ճամբարի կազմակերպման դժվարություններ
Հյուրընկալող ըտանիքների սովորողների, ծնողների կարծիքներ
Վայոց ձորցի ճամբարականների տպավորություններ
Վայոց ձորի մասնակից ճամբարականների կարծիքներ, տպավորություններ
Ճամբարային գործունեության շարունակությունը, հետագա անելիքները
Առաջարկներ
Հարց ու պատասխան
Ճամբարի նախագիծ

Լուսաբանումը՝ Անահիտ Մելքոնյան, Թամարա Մարիմյան:

Posted in Վայոց ձորի ճամբար

Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողները Երևանում են. հունիսյան ճամբար

Ես և ընկեր Շամիրամը գնացինք Վայոց ձոր՝ մեր սիրելի ճամբարականներին բերելու։ Ճամբարականները Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողներն ու ուսուցիչներն էին։ Անհամբեր մեր հասնելուն էին սպասում։ Հասանք, շատ ջերմ ընդունեցին մեզ, տեղավորվեցին ու ճամփա ընկանք։ Բարձր տրամադրությամբ, խինդ ու ծիծաղով հասանք Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, որտեղ և սպասում էր մեզ սեբաստացիական ծնողական համայնքը։ Անչափ ջերմ ընդունեցին բոլորիս։ Ամեն ծնող վերցրեց իր ճամբարականին և շտապեց տուն՝ ուրախացնելու իր նոր տան անդամին։Այ այսպիսի սիրո, հոգատարության և ընկերության դրսևորում։

Առաջիկայում մեզ սպասվում են գունեղ օրեր թե կրթահամալիրում և թե սեբաստացիական ընտանիքներում։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Реклама

Posted in Վայոց ձորի ճամբար

Ճանապարհում ենք Վայոց ձորի ճամբարականներին

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ շուրջպարով ու հրաժեշտի գրկախառնություններով։

10:30 շարժվեցինք եկեղեցու բակից, ունեցանք մի քանի կանգառներ՝ Արփի, Գետափ, Զառիթափ գյուղերի մոտ և ճամբարականներին հանձնեցինք ընտանիքներին։ Շրջայց ունեցանք Արտավանի դպրոցում և գյուղում։ Ծանոթացանք Արտավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ։ Խոսեցինք փառատոնային և մանկավարժական աշխատողների ճամբարի մասին, ամփոփեցինք անցած շաբաթը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը մեզ հրավիրեց իրենց տուն և համեղ կերակրեց, այնուհետև ոտքով շրջեցինք գյուղում և հրաժեշտ տվեցինք՝ հուլիսին հանդիպելու ակնկալիքով, քանի որ նախատեսում ենք 7օրյա ճամբար Արտավան գյուղում։

Реклама

Posted in Վայոց ձորի ճամբար

Վայոց ձորի ճամբարականների ճանապարհում

Օրը՝ հունիսի 11

Ժամը՝ 10:00

Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Պատասխանատուներ՝ Շամիրամ Պողոսյան, Սյուզաննա Դանիելյան

Երթուղի՝ Երևան-Արարատ-Երասխ-Արփի-Գետափ-Զառիթափ-Արտավան-Սարավան

Մասնակիցներ՝ Վայող ձորի ճամբարին մասնակից սովորողներ, դասավանդողներ՝ 34 հոգի

Սեբաստացի դասավանդողներ՝ Անի Հակոբյան, Արաքս Հովհաննիսյան

Կանգառներ՝

  • 10։00՝ մեկնում Սուրբ Երրոդություն եկեղեցուց
  • 12։00՝ կանգառ Արփի գյուղի մոտ, Մոզրովի ճամբարականնրի հանձնում ընտանիքներին
  • 12:15՝ կանգառ Գետափի սկզբնամասում, Վարդահովիտ գյուղերի ճամբարականներ հանձնում ընտանինքներին, ընտանիքները տեղում կսպասեն
  • 12։30 կանգառ Զառիթափ գյուղում, Բարձրունի, Գոմք գյուղերի ճամբարականների հանձնում ընտանիքներին, ընտանիքները տեղում կսպասեն
  • 12։45՝ կանգառ Արտավան գյուղում, շրջայց Արտավան գյուղում, հանդիպում ճամբարականների ընտանինքներին, Արտավանի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, շրջայց դպրոցում
  • 15։30՝ կանգառ Սարավան գյուղում։ Շրջայց Արտավան գյուղում, հանդիպում ճամբարականների ընտանինքներին, Սարավանի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, շրջայց դպրոցում
  • 17։00՝ ժամանում Երևան

Ընթացք՝ Ճամբարային վերջին օրը՝ հունիսի 11-ին, Վայոց ձորի ճամբարականներին հյուրընկալած ընտանիքները ժամը 10։00-ին կճանապարհեն Վայոց Ձոր։ Ուեկցող դասավանդողներով սովորողներին կհանձնենք իրենց ընտանքիներ, կայցելենք գյուղ Արտավանի, Սարավանի միջնակարգ դպրոցներ։ Օրը կանցկացնենք Վայոձ ձորում, երեկոյան՝ 17։00 կվերադառնանք Երևան։

Ժամանում՝ 20:00

Լուսաբանումը՝ դասավանդողների բլոգում, ֆեյսբուքյան էջերում

Posted in Վայոց ձորի ճամբար

Վայոց ձորի ճամբարի հանրայնացման կլոր սեղանի ամփոփիչ ներկայացում

Հունիսի 10-ին, ժամը՝ 10:30, սիրով հրավիրում ենք բոլորին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ մասնակցելու Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարի կազմակերպման հանրայնացման ամփոփում-կլոր սեղանին:

Հանդիպման մասնակիցներ՝ Վայոց Ձորի մարզի Արտավան, Վարդահովիտ, Մոզրով, Սարավան, Գոմք, Բարձրունի գյուղերի դպրոցների 4-8-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի ճամբարականներ, երևանյան հյուրընկալող ընտանիքներ, ծնողներ, լրատվամիջոցներ:

Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ 1,2 կաբինետ:

Ճամբարի համակարգողներ՝ Սյուզննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան

Նպատակ՝ Վայոց Ձորի փոքրականակ դպրոցների սովորողներին հնարավորություն տալ իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում:

Ճամբարի մասնակից Վայոց Ձորի դասավանդողներ՝

  • գ.Սարավանի միջնակարգ դպրոց՝ Քրիստինա Աբրահամյան, ռուսերենի դասավանդող
  • գ. Արտավանի միջնակարգ դպրոց՝ Մերի Հովհաննիսյան, պատմություն
  • Վարդահովիտ միջնակարգ դպրոց՝ Գագիկ Մարգարյան ֆիզիկա, մաթեմատիկ
  • Բարձրունի միջնակարգ դպրոց՝ Լուսիկ Խաչատրյան, ռուսերեն

Օրակարգում՝

  • Վայոց ձորի ճամբարի կազմակերպման հաջողությունները, ձեռքբերումները
  • Վայոց ձորի ճամբարի կազմակերպման դժվարություններ
  • Հյուրընկալող ըտանիքների սովորողների, ծնողների կարծիքներ
  • Վայոց ձորցի ճամբարականների տպավորություններ
  • Վայոց ձորի մասնակից ճամբարականների կարծիքներ, տպավորություններ
  • Ճամբարային գործունեության շարունակությունը, հետագա անելիքները
  • Առաջարկներ
  • Հարց ու պատասխան

Ճամբարի նախագիծ

Լուսաբանումը՝ Ուրախ արևներ ռադիո, պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան:

Հյուրասիրություն՝ պատասխանատու՝ Աննա Թամրազյան և ճամբարականներ:

Posted in Uncategorized

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  • Դասավանդողների ամենշաբաթյա աշխատանքային գործունեության հաշվետվությունների փաթեթի ներկայացում
  • Դպրոցի ամենշաբաթյա աշխատանքային գործունեության հաշվետվությունների փաթեթի ներկայացում
  • 4-5-րդ դասարանի սվորողների ընտանեկան գործունեության փաթեթեների ներկայացում սովորողների բլոգում
  • 5-6 տարեկանների Ելքի ստուգատես
  • 3-րդ դասարանցիների Ելքի ստուգատես
  • 5-րդ դասարանցիների Ելքի ստուգատես
  • 1-3-րդ աճի բնութագրերի լրացում
  • 4-5-րդ դասարանցիների երրորդ ուսումնական շրջանի գնահատում

4-5-րդ դասարանների ամփոփաթերթ

Հարավային դպրոցի ռադիո և TV նախագծերի ներկայացում

Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ