Posted in Զարգացման ծրագիր 2023-2024

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի զարգացման ծրագիր 2023-2024

Շրջակա միջավայր, միջավայրի բարելավում.

Հարավային դպրոց-պարտեզը (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) գործում է 1984թ. կառուցված 12 խմբանոց տիպային 3600 քառ. մ մակերեսով մանկապարտեզի շենքում: Շենքը կրթահամալիրի ուժերով հարմարեցվել է Հարավային  դպրոց-պարտեզի կարիքներին:

Դպրոցում սովորում են թվով 350  1-5-րդ դասարանցիներ: Դպրոցի նախակրթարանում գործում են 2-4 տարեկան սաների  2 պարտեզային խմբեր( 45 սան):

Շենքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ

  • Նախկին նկուղները վերածվել են ուսումնական տարածնքների՝ 5-րդ դասարանների կաբինետ-սրահներ, տեխնոլոգիայի, բնագիտության սրահ, երաժշտության սրահ, լրացուցիչ կրթության՝ շախմատի, կերպարվեստի սրահ, մարմնամարզական դահլիճներ, սեղանի թենիսի խաղային հատված, հանդերձարաններ, թատրոն-ավտոբուս:
  • Սովորողների թվի աճին զուգահեռ կառուցվել են նոր սանհանգույցներ՝ 6 սանհանգույց:
  • Դպրոցի ներքին բակերում կատարվել են բարեկարգման աշխատանքներ՝ տնկվեկ են նոր ծառեր, թփեր, ծաղիկներ:
  • Դպրոցի գլխավոր մուտքը բարեկարգվել է, կառուցվել են քարե ծաղկամաններ:
  • Դպրոցի բակում գտնվող հին, անպիտան ավտոբուսը համատեղ աշխատանքների շնորհիվ դարձել է թատրոն-ավտոբուս: Ավտոբուսը հիմնովին վերանորոգվել է, նոր շունչ ստացել:
  • 2023 թվականի կարևոր աշխատանքներից է նոր ուսումնական առաջին հարկի հիմնանորոգումը: Առաջին հարկում ջեռուցման ամբողջական համակարգ է տեղադրվել: Ամբողջ հարկը բետոնապատվել է, երկու սրահների հատակը ֆաներա է արվել, միջանցքը, երաժշտության սրահը, տեխնոլոգիայի սրահը՝ մոզայկա, իսկ երկու մարզադահլիճների հատակները՝ ռետինե հատակ: Սրահները փակվել են վիտրաժներով:Նոր ուսւոմնական առաջին հարկի համար ձեռք է բերվեկ նոր գույք՝ սեղաններ, աթոռներ, հեռուստացույցներ և այլն:

2024 թվականի կարևոր աշխատանքներ             

  • Հացատուն, ծեսերի կենտրոնի ստեղծում:
  • Դպրոցի արևմտյան կողմում՝պատի երկայնքով,  խաղողի վազերի տնկում:
  • Դպրոցի շուրջբոլորը ցանկախատերի երկայնքով կանաչ պատերի ստեղծում:
  • Դպրոցի հյուսիս-արևելյան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ, մեքենաների նոր ավտոկայանման ստեղծում:

Ուսումնական պլան

  • 1-5-րդ դասարաններում սովորողն ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ  ներկայացնում է իր անհատական ուսումնական պլանը:
  • Լողը, հեծանիվը, մարմնամարզությունը, շախմատը՝ ներառական տարրական կրթության բաղկացուցիչ։
  • 4-5-րդ դասարաններում տեխնոլոգիական տարբեր հմտությունների փոխանցման հարթակ է:
  • Պարը, երաժշտությունը, շախմատը, մարմնամարզությունը՝ լրացուցիչ կրթության բաղկացուցիչ։

Ուսումնական հաստատության սովորողներընրանց նախաձեռնությունները

  • Հարավային դպրոցի սովորողներն իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվում են համակարգչից, հեռուստացույցից, ձայնագրիչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Սովորողները սպասարկում են իրենց բլոգը, 3-րդ դասարանից սկսած իրենց անհատական բլոգները, էլեկտրոնային ամսագրերը։ Իրականացնում են ռադիո, TV նախածեր:
  • Սովորողները մասնակցում են հասարակական նախագծերի՝ մաքրում են դպրոցի բակը, շրջակա միջավայրն աղբից, տնկում են նոր բույսեր, ծառեր, ծաղիկներ, խնամում դրանք, հասնում որոշակի արդյունքի:
  • Մասնակցում են ամենամսյա քաղաքային, քաղաքից դուրս կազմակերպվող ճամփորդությունների, ճամբարների: Դրանց մասին ռադիոնյութեր, տեսանյութեր  պատրաստում և հրապարակում իրենց բլոգում:
  • Մասնակցում են կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսներին, փառատոներին, ֆլեշմոբերին, համերգներին, համագործակցային նախագծերին և այլ միջոցառումների ու նախագծերի:
  • Հանդես են գալիս նոր նախագծերով, նախաձեռնություններով:

Ուսումնական հաստատության դասավանդողը՝ աշխատանքային պայմաններմասնագիտական զարգացում

  • Հարավային դպրոցի դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի դասավանդողների  մասնագիտական  սեմինարներին՝ առցանց կամ ֆիզիկական միջաայրում, որոնք կարող են կազմակերպել և վարել նաև իրենք՝ ըստ իրենց նախաձեռնության և անհրաժեշտության:
  • Մասնակցում են մանկավարժական աշխատողների ամենամյա ամառային, աշնանային, ձմեռային, գարնանային բաց դպրոցների աշխատանքներին:
  • Անցկացնում  են կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում:
  • Կարգի համաձայն անցնում են ատեստավորում, կամավոր ատեստավորում:
  • Անընդհատ զբաղվում ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ: Նոր ծրագրեր ու դասավանդման նոր մեթոդներ  սովորում:
  • Համապատասխան տվյալներ ունենալու դեպքում ընդգրկվում «Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի, կրթահամալիրի դասավանդողների վոկալ համույթի կազմում:
  • Մանսկացում մանկավարժական ակումբի, գրական ակումբի հավաքներին:
  • Կազմակերպում քաղաքային, մեկօրյա, գիշերակացով ճամփորդություններ, ճամբարներ:
  • Վարում են և անընդհատ թարմացնում իրենց ուսումնական, դասարանական բլոգը: Իրենց փորձով կիսվում իրենց գործընկերների հետ, նրանց ստացված փորձը կիրառում:
  • Մասնակցում կրթահամալիրից դուրս կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին՝ ներկայացնելով իրենց փորձը և իրենց գործընկերներին ներկայացնելով այլոց փորձը:  
  • Իրականացնում համագործակցային նախագծեր, կրթական փոխանակումներ:
  • Բլեյան բաց ցանցի տարածողը դառնում:      

Ուսումնական հասատության սովորողի ծնողները

  • Յուրաքանչյուր ծնող, շնորհիվ կրթահամալիրում ազատ ընտրած կրթական ծրագրի, ուսումնառության անհատական պայմանագրի, ոչ միայն գիտակից ու շահագրգիռ անձ է իր երեխայի կրթության առումով, այլև կրթահամալիրի զարգացման ծրագրի իրական մասնակից, պատվիրատուն է:
  • Ծնողը հանդիսանում է ընտանեկան դպրոցի հիմնադիր ղեկավարը: Ներկայացնում է  իր ընտանեկան դպրոցի նախագծերը, դրանք արդյունքները:
  • Մասնակցում է դպրոցում կազմակերպող ծնողական սեմինար-հավաքներին:
  • Իր երեխայի հետ ակտիվ  մասնակցում դպրոցում իրականացվող տարբեր նախագծերին, ծեսերին:
  • Մասնագիտությանը, հմտություններին համապատասխան առաջարկում և վարում վարպետության դասեր՝ որպես ուսումնական գործի կազմակերպիչ:
  • Կրթահամալիրում իրականացվող ստուգատեսների, փառատոնների, հավաքների մասնակիցը դառնում:
  • Հանդես գալիս նոր նախաձեռնություններով:
  • Բլեյան բաց ցանցի տարածողը դառնում:       
  • Ուսումնական հասատությունը հեղինակային կրթական ծրագրերի տարածող: