Posted in Նոր 1-ին հարկ

Նոր առաջին հարկն՝ իր միջավայրով

2020 թվականից մեկնարկել են Հարավային դպրոցի նախկին նկուղները ուսւոմնական տարածքների վերածելու գործընթացը։ Աշխատանքները ամեն տարի ընթանում են ըստ փուլերի։ Ահա 2023-ի սեպտեմբերին պատրաստ կլինի Հարավային դպրոցի մի ամբողջ առաջին հարկ՝ իր սրահներով։

Դասարան-կաբինետներ

Նոր ուսւոմնական առաջին հարկում ունենալու ենք երկու դասարան-կաբինետ, որտեղ լինելու են Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները։ Միջավայրը 108 քմ է, լուսավոր, ընդարձակ, հատակը ֆաներայով է պատված, պատուհանները մեծ են, լուսավոր։ Կաբինետները կահավորված են նոր պատվիրված սեղան, աթոռներով։

Մարզադահլիճներ

Նոր ուսումնական առաջին հարկում ունենալու ենք երկու ընդարձակ մարզադահլիճներ, յուրաքանչյուր կողմում 2 հանդերձարան՝ նախատեսված տղաների և աղջիկների համար։ Ընդհանուր 108 քմ՝ յուրաքանչյուրը։ Հատակը պատված է ռետինե գորգերով, փափուկ է, անվտանգ, լուսավոր։

Երաժշտության, ծեսերի սրահ

Ուսումնական սրահը մեծ, ընդարձակ տարածք է՝ 108 քմ, այստեղ տեղադրված է դաշնամուր, նոր գնված աթոռներ, երաժշտական գործիքները։ Սրահում անցկացվել են երաժշտության ուսւոմնական պարապունքները, ծեսերը, այլ միջոցառումներ։

Տեխնոլոգիայի, բնագիտության սրահ

Ուսումնական սրահը նախատեսված է տեխնոլոգիական բնագիտական տարբեր գործունեություն իրականացնելու համար։ Ընդարձակ միջավայր է։ Սրահի համար ձեռք է բերվել նոր տեխնոլոգիական սեղաններ, աթոռներ, պատրաստվում են պահարաններ։ Սրահում սովորողները կարող են նկարել, կավով աշխատել, կարել, ասեղնագործել, բնագիտական փորձեր կատարել և այլն։

Շախմատի սրահ

Շախմատի սրահում անցկացվում են շախմատի լրացուցիչ կրթության պարապմունքներն, ինչպես նաև ընդիմջումներին, երկարացված օրվա ընթացքում սովորողները կարող են այս հատվածում նստել, շախմատ խաղալ։ Սրահի համար ձեռք է բերվել նոր սեղաններ, նստարաններ, հեռուստացույց։

Սեղանի թենիսի անկյուն

Այս հատվածում դրված են թենիսի սեղանի համար նախատեսված սեղանները։ Ֆիզկուլտուրայի ժամին, ընդմիջումներին սովորողները խաղում են սեղանի թենիս։

Posted in Նոր 1-ին հարկ

Նոր ուսումնական առաջին հարկ

2023-2024 ուսումնական տարում Հարավային դպրոցում ունենալու ենք մի նոր ուսումնական միջավայր՝ ուսումնական առաջին հարկ, Հարավն արդեն եռահարկ։

Տիպային պարտեզի շենքի առաջին հարկն էլ վերևի հարկերի նման վեց թևեր ունի։

Հարավային երկու թևերում նախատեում ենք դասարաններ՝ 4-5-րդ դասարանների սովորողների համար, պատասխանատուներն են՝ Լենա Ղազարյանը, Վիկա Հովսեփյան։ Այդ հատվածում այսպիսի գույք եմ պատկերացնում պեաձև սեղաններ պլաստմասե աթոռներով։

Մյուս հատվածը՝ կենտրոնական-արևելյան, տեխնոլոգիայի և բնագիտության սրահն է։ Այստեղ պատասխանատուն Աննա Թամրազյանն է։ Հարավում ունենք տեխնոլոգիական սեղան-աթոռներ, դրանք այժմ կարգի ենք բերում, թարմացնում, որպեսզի նեքևում էլ օգտագործենք։ Դրա հետ մեկտեղ առաջարկում եմ ունենալ այսպիսի սեղան՝ իր աթոռներով։

Կենտրոնական-արևմտյան թևում երաժշտության, ծեսերի կենտրոնն է, պատասխանատուն՝ Ջուլլի Ղազարյանը։ Սրահի համար առաջարկում եմ պլաստմասե աթոռներ ձեռք բերենք, դրանք կօգտագործենք նաև համերգների ընթացքում կամ այսպիսի նստարաններ։

Հյուսիս-արևելյան, հյուսիս-արևմտյան հատվածներում լինելու են մարզադահլիճները, պատասխանատուն Սյուզաննա Դանիելյանն է։ Դահլիճի մի հատվածում կարող ենք ունենալ ձգող օղակներ, պարաններ, մագլցման պարան, շվեդական պատ, մարզագույք, սեղանի թենիսի սեղան։

Միջանցքային մի հատվածում այսպիսի լուծում եմ առաջարկում՝ աշխատանքային անկյուններ, ինչպես նաև շախմատի սեղաններ, միջանքում կունենանք նաև շախմատի անկյուն։

Posted in Նոր 1-ին հարկ

 Դպրոցների միջավայրի բարելավման, խնամքի ամառային օրացույց

Հունիս

  • Նոր ուսումնական 1-ին հարկում ջեռուցման աշխատանքներ
  • Նոր ուսումնական առաջին հարկում սվաղի աշխատանքներ

Հուլիս

  • Ներսից մուտքի բացում դեպի նոր ուսումնական առաջին հարկ
  • Նոր ուսումնական առաջին հարկում պատերի, հատակների շինարարական աշխատանքներ
  • Էլեկտրականության հետ կապված աշխատանքների ավարտ

Օգոստոս

  • Մոր ուսումնական առաջին հարկի շինարարական աշխատանքներ
  • Նոր ուսումնական առաջին հարկի կահավորում
Posted in Նոր 1-ին հարկ

Հարավային դպրոց, ուսումնական նոր 1-ին հարկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում վերջին հինգ տարիների ցուցանիշներով սովորողների թիվը գնալով աճել է՝

-2018-2019՝ 246 սովորող

-2019-2020՝ 290 սովորող

-2020-2021՝ 344 սովորող

-2021-2022՝ 389 սովորող

-2022-2023՝ 410 սովորող

Եղած ուսումնական տարածքներում սովորողների ամենօրյա ուսումնական գործունեության կազմակերպումը տարածքային առումով գնալով դժվարանում է: Օգտագործվել են Հարավային դպրոցի շենքի բոլոր հնարավորությունները. միջանցքները, բակերը վաղուց դարձել են կաբինետներ, ուսումնական լաբորատորիաներ, ընդարձակ դասարանները ստիպած ենք եղել կիսել, որպեսզի կարողանանք տեղավորել սովորողներին:

Նախկին 12 խմբասենյակներով երկհարկանի տիպային մանկապարտեզն ունի նաև նկուղային հատված՝ 6 թևերով, միջանցքներով: Այդ տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները սկսվել են դեռ 2020 թվականից: Շինարարական աշխատանքներն այս տարիների ընթացքում շատ դանդաղ են ընթացել: Կատարվել է նկուղների բացում, տարածքների մաքրում, աղբահանում, պատուհանների տեղադրում: Բուն շինարարական աշխատանքները սկսել ենք 2022 թվականից: Այժմ հասել ենք մի փուլի, որ կարևոր է Հարավային դպրոցի ուսումնական նոր 1-ին հարկի աշխատանքներն առաջնային իրականացնել՝ դրանք ընդգրկելով 2023 թվականի ներդրումային ծրագրերում: Նոր ուսումնական առաջին հարկում ունենք մի շարք աշխատանքներ, որոնք այս փուլում առաջնային են, դրանցից կարևորը ջեռուցման համակարգի տեղադրումն է:

Այդ աշխատանքը կատարելուց հետո նոր կարող ենք սկսել մյուս շինարարական աշխատանքները՝ հատակի, պատերի, առաստաղի բարենորոգումը:

2023-2024 ուսումնական տարում Հարավային դպրոցի կառուցվածքը հետևյալն է.

-2-4 տարեկաններ՝ 2 խումբ

-5 տարեկաններ՝ 1 խումբ

-1-ին դասարաներ՝ 2 դասարան

-2-րդ դասարաններ՝ 3 դասարան

-3-րդ դասարաններ՝ 4 դասարան

-4-րդ դասարաններ՝ 3 դասարան

-5-րդ դասարաններ՝ 3 դասարան

-Երկարացված օրվա խմբեր՝ 11 խումբ

– Լրացուցիչ կրթության խմբեր՝ կերպարվեստ, շախմատ, երաժշտություն, մարմնամարզություն

Որպես Հարավային դպրոց-պարտեզի ղեկավար՝անհրաժեշտ եմ համարում մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել նշված աշխատանքները, որպեսզի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը հասցնենք տարածքները պատշաճ տեսքի բերել, կահավորել:

Posted in Նոր 1-ին հարկ, Ուսւոմնական նոր միջավայր

Հարավում շարունակվում են ուսումնական նոր 1-ին հարկի բարեկարգման աշխատանքները

Հարավային դպրոցում մեծ թափով սկսվեց Նոր ուսումնական 1-ին հարկի մաքրման աշխատանքները: Աշխատանքները բավականին շատ էին, տարածքը՝ մեծ: Սովորողներով, դասավանդողներով սկսեցինք նկուղից մաքրել դեռևս 90-ական թվականներից եղած շինաղբը, մի քանի տասնյակ աղբի մեքենա աղբ դուրս եկավ նախկին նկուղներից: Տարիների ընթացքում այդ հատվածը վերածվել էր պահեստի, շատ էին անպիտան իրերը, անիմաստ պահեստավորված անպետք պարագաներ: Ամբողջը տեսակավորեցինք, համապատասխան վայրեր տեղափոխեցինք, ինչը պետքական էր, անհրաժեշտ՝ առանձնացրեցինք:

Ամռան ամիսներին աղբն ամբողջությամբ մաքրվեց: Առաջին փուլի ավարտն արդեն երևում էր: Սկսվեց նախագծման փուլը, որին ընդգրկվեցին նաև մասնագետ ծնողներ: Կարևոր էր ծնողների առաջարկները շինանյութի հետ կապված, մուտքերի, այլ շինարարական հարցերի: