Posted in Ընդւոնելություն 2022-2023

Մուտքի ճամբար

Ժամանակահատված՝  մայիսի 23-27-ը

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին (ճամբարին գրանցված մասնակիցներ)։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Զատիկ համայնքային ծես
  • Տեխնոլոգիա, կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․

  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Գարնանային մուտքի ճամբարով սկսում է նաև 2022-2023 ուսումնական տարվա առաջին դասարացիների (2016թ. ծնվածներ) ընդունելությունը:

Հասցե՝ Իսակովի 52/26,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00,  094211291

Էլ. հասցե՝ sh.poghosian@mskh.am

Posted in Վարչական խորհուրդ, Ընդւոնելություն 2022-2023

Ընդունելություն 2022-2023

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը հայտարարում է 2022-2023 ուսումական տարվա առաջին դասարանցիների (2016թ. ծնվածներ) և 2-5-րդ դասարանների սովորողների ընդունելություն

Ուսուցման նյութական միջավայր

Սովորողները, դասավանդողները դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքներով: Դպրոցի ներսն ու բակ-պարտեզը՝ ամբողջական մշակված, ներառական wifi ծածկույթով միջավայր։ Կաբինետում՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Ուսուցում ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, բակում:

Ուսուցում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում. շախմատ, լող, հեծանվարվարություն, մարմնամարզություն, երաժշտություն (դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, ջութակ, ազգային նվագարաններ, պար), կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)։ Ուսուցում բնության, պատմության հուշարձանների տարածքում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարներում, ստեղծագործական հավաքներում:

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով և նախագծերով, անհատական ուսումնական պլաններով, ուսումնական նախագծերով։ Հեռավար ուսուցում. ընտրությամբ դասընթացներ, լրացուցիչ կրթություն, երկարացված օրվա շուրջտարյա ճամբար, ուսումնական օրացույցով որոշված ուսումնական բաց ճամբարներ, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ.  սովորողների տեղափոխում:

Ուսումնական պլան

Պայմանագրի օրինակներ

Գրանցաթերթ

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտի պատճեն-1 օրինակ
  • ծնողի անձնագրի պատճեն-1 օրինակ
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

2022-2023 ուսումնական տարվա 6 տարեկանների առաջին դասարանն ընդունում են

Հարգելի սովորողներ, ծնողներ, ընդունելության լուսաբանմանը հետևելու համար այցելեք մեր մեդիամիջավայր:
2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունն ավարտվում է հունիսի 20-ին: Սովորողների ընդունելությունը`մուտքի ճամբարով է, որի արդյունքներով կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն
Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոս՝ 010.73.61.00, 094211291
Կայքը՝ sօuth.mskh.am
Ֆեյսբուքյան էջ

2-4 տարեկաններ

  • 1-ին խում, դաստիարակներ՝ Լիլիթ Առաքելյան, Սիրանուշ Իսկանդարյան
  • 2-րդ խումբ, դաստիարակներ՝ Լիլիթ Հովհաննիսյան,

5 տարեկաններ

  • դասվար՝ Լուսինե Հակոբյան

1-3-րդ դասարաներ

  • 1.1 դասարան, դասվար՝  Գոհար Սմբատյան
  • 1.2 դասարան, դասվար՝ Մարգարիտա Հովնանյան
  • 2.1 դասարան, դասվար՝ Լուսինե Գասպարյան
  • 2.2 դասարան, դասվար՝ Մարինե Մանուկյան
  • 2.3 դասարան, դասվար՝ Նաիրուհի Համբարձումյան
  • 3.1 դասարան, դասվար՝ Թամարա Մարիմյան
  • 3.2 դասարան, դասվար՝ Անահիտ Մելքոնյան
  • 3.3 դասարան, դասվար՝ Արաքս Հովհաննիսյան
  • 4.3 դասարան, դասվար՝ Սեդա Խաչատրյան

4-5-րդ դասարաններ

  • 4.1 դասարան, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան
  • 4.2 դասարան, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան
  • 5.1 դասարան, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան
  • 5.2 դասարան, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան
  • Թափուր ժամեր, կաբինետային խնդիրներ այս պահին չունենք: