Posted in Uncategorized

Վարչական խորհրդի նիստ

Փետրվարի 1-ին, ժամը՝ 15․30

Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրակարգում՝ 

  • Առկա ուսուցումը հունվարի 31-ից հեռավարի փոխած սովորողներ

Առցանց ուսուցում ընտրած սովորողներ՝ 18 սովորող

Հեռավար ուսուցում ընտրած սովորողներ՝ 13 սովորող

Սովորողների՝ ուսումնական երրորդ շրջանի անհատական պլաններ, ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբեր, ղեկավարներ, կազմակերպում

1-3-րդ դասարաններ

  • Բանավոր մաթեմատիկա, 1-ին խումբ՝ Լուիսնե Գասպարյան
  • Բանավոր մաթեմատիկա, 2-րդ խումբ՝ Մարինե Մանուկյան
  • Բանավոր մաթեմատիկա, 3-րդ խումբ՝ Նաիրուհի Համբարձումյան
  • Բանավոր մաթեմատիկա, 4-րդխումբ՝ Թամարա Մարիմյան
  • Բանավոր մաթեմատիկա, 5-րդ խումբ՝ Անահիտ Մելքոնյան
  • Բանավոր մաթեմատիկա, 6-րդ խումբ՝ Արաքս հովհաննիսյան
  • Բանավոր մաթեմատիկա, 7-րդ խումբ՝ Գոհար Սմբատյան
  • Բանավոր մաթեմատիկա, 8-րդ խումբ՝ Մարգարիտա Հովնանյան
  • Բանավոր մաթեմատիկա, 9-րդ խումբ՝ Սեդա Խաչատրյան
  • Մարմնամարզություն 1-ին խումբ՝ Ռոզա Գսպորյան
  • Մարմնամարզություն 2-րդ խումբ՝ Ռոզա Գսպոյան
  • Երաժշտություն 1-ին խումբ՝ Աչեր Բաստաջյան
  • Երաժշտություն 2-րդ խումբ՝ Աչեր Բաստաջյան
  • Կերպարվեստ 1-ին խումբ՝ Մարիամ Աստվածատրյան
  • Կերպարվեստ 2-րդ խումբ՝ Մարիամ Աստվածատրյան
  • Կերպարվեստ 3-րդ խումբ՝ Մարիամ Աստվածատրյան

4-5-րդ դասարաններ

  • Մաթեմատիկոսներ՝ Լյովա Սարգսյան
  • Թատերական գործ՝ Էլիզաբեթ Ադիկյան
  • Քանդակագործություն՝ Դավիթ Պետրոսյան
  • Երաժշտություն՝ Աչեր Բաստաջյան
  • Կինո-ֆոտո՝ Լենա Ղազարյան
  • Դիզայն՝ Մարիամ Աստվածատրյան
  • Բնագիտատեխնիկական գործ՝ թափուր(առաջարկել եմ քոլեջի ուսանողներին ղեկավարել խումբը)
  • Հունվարին իրականացված շինբարելավման աշխատանքների ընդունման ակտեր, փետրվարի աշխատանքների համար ներկայացված թերությունների ակտեր  (Էրիկ Սարիբեկյանի տեղեկանքը).

  • Նոր ուսունական 1-ին հարկի շինարարական աշխատանքների իրականացում՝ մարզադահլիճի, տեխնոլոգիայի սրահի, երաժշտության սրահի, 4-5-րդ դասարանների կաբինետների ստեղծում:
  • Հացատուն, ծեսերի կենտրոնի ստեղծում:
  • 1,2 դասարանի պահարանների, նստարանների պատրաստում, տեղադրում:
  • Խոհանոցի լվացարանի, պահարանի պատրաստում, տեղադրում:
  • 1-ին հարկի նստարանների պատրաստում, տեղադրում:
  • Պահեստի պահարանների պատրաստում, տեղադրում:
  • Դպրոցի հյուսիս-արևելյան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ, մեքենաների նոր ավտոկայանման ստեղծում:
  • Մարզական պատի ձևավորում:
Posted in Uncategorized

3-րդ ուսումնական շրջան, հունվարի 31-ից փետրվարի 4-ը

Ուսւոմնական փետրվար, ուղեցույց

Դասացուցակ

8:00-ից՝ ուսումնական երթ կրթահամալիր անհատական և միասնական երթուղիներով

9:00 — 9:15՝ ընդհանուր պարապմունքներ Հարավային դպրոց-պարտեզում

09:2013:30՝Ուսումնական պարապմունքներ Հարավային դպրոցում

12:30-13:00՝ ընդմիջում

13:40-16:30` երկարացված օրվա ճամբար

16:30-17:00՝ Սովորողների ճանապարհում

Ռադիո, TV նախագծեր

Դասավանդողների նախագծեր

5-6 տարեկաններ

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

Posted in Uncategorized

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ

Ճամփորդության օրը՝ հունվարի 26

Եղանակը՝ ցերեկը՝ -4 , գիշերը՝ -13 աստիճան ցուրտ

Մեկնումը՝ 10։00 , վերադարձը՝ 15։00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5.1 և 5․2 դասարանների ճամբարային ջոկատներ

Պատասխանատուներ՝ 

Լենա Ղազարյան, Շամիրամ Պողոսյան
Վիկտորյա Հովսեփյան, Լյովա Սարգսյան
Մարզիչ՝ Սյուզաննա Դանիելյան

Վարորդներ՝
— Ավագյան Սարգիս  098 53504 Mercedes Sprinter 60DQ077
— Վարդանյան Վահան  094 165141 Mercedes Sprinter 88BR886

Ճամփորդության նպատակը՝

  • ձմեռային մարզական ստուգատես
  • ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում
  • ճամփորդական քարտեզագրում, դիջիթեքյան դասընթացի ընթացքում ստացած հմտությունների կիրառում

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • մարզական մրցաշարերի իրականացում
  • դահուկավարություն, սահնակավարություն
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • բրդուճներ, թեյ, բժշկական արկղիկ, փոխնորդ հագուստ,գուլպաներ, ձեռնոցներ, գլխարկներ, տաք կոշիկներ
  • սահնակ
  • դահուկ
Posted in Uncategorized

Կրթահամալիրի կարգերի լրամշակում

Կրթահամալիրին հասցված նյութական վնասի գրանցման, հատուցման կարգ

Կրթահամալիրին հասցված նյութական վնաս համարվում են՝

  • կրթահամալիրին պատկանող գույքը կորցնելը կամ փչացնելը,
  • ջրի, հոսանքի, գազի և այլ ծառայությունների կամ ապրանքների չհիմնավորված ծախսը։
  • կրթահամալիրին պատկանող գույքը գողանալը

Կրթահամալիրին հասցված դրամական վնասը գրանցվում է որպես արտակարգ պատահար, մասնաճյուղի գրասենյակի (պարետի) միջոցով գրանցվում է կրթահամալիրի հաշվապահությունում։ Ուսուցողական ծրագրի ղեկավարը երեք օրվա ընթացքում որոշում է վնասատուին (դասավանդողը, սովորողը, տնտեսուհին, պարետը, սովորողների հավաքանին, ուսուցողական ծրագրի բոլոր մասնակիցները)։ Սովորողի ծնողը տեղեկացվում է պատահարի մասին։ Վնասի չափը և նրա վերականգնման ժամկետը որոշում է հանձնաժողովը՝ կազմված մասնաճյուղի (կրթական օբյեկտի) ուսուցողական ծրագրի ղեկավարից,  պարետից (գրասենյակի ղեկավարից), հաշվապահից։
Վնասատուն պարտավոր է վնասը վերականգնել՝ հանձնաժողովի համաձայնությամբ վնասած կամ կորցրած գույքի փոխարեն նորը բերելով, կրթահամալիրի գանձարկղ մուծելով հանձնաժողովի որոշած գումարի չափով կամ կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ կրթահամալիր բերելով համապատասխան արժեքի այլ նյութ։

Թվային միջոցների պահպանման, շահագործման և սպասարկման կարգ

Որևէ միջոցառում անցկացնելիս, որի համար անհրաժեշտ է թվային միջոցների տեղադրում, մոնտաժում, ծրագրային ապահովում կամ պրոֆիլակտիկա, պատասխանատուներին զգուշացվում է էլ. փոստի միջոցով առնվազն 24ժամ առաջ հեռավար կամ տեղում (անհրաժեշտությունից ելնելով): Չնախատեսված դեպքերում տեղեկացվում է անմիջապես հեռախոսի միջոցով ու քննարկվում հնարավորինս արագ կազմակերպման տարբերակները:

Պրոյեկտորների աշխատաժամը շաբաթը մեկ անգամ կաբինետի ղեկավարը լրացնում է skydrive-ում իր կաբինետի անվան դիմաց: /Այս մասով մի քիչ վերապահում կա, քանիի որ կրթահամալիրում պրոեկտորներ այլևս գրեթե չկան, Հարավում չունենք աշխատող պրոեկտոր/:

Լաբորատորիայի ղեկավարը պարտավոր է անընդհատ հետևել այդ ցուցակներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհապաղ ձեռք առնի լամպի փոխարինման գործողություններ:/Այս մասով էլ, կարծես թե նորը ձեռք չի բերվում, քանի որ հեռուստացույցներն ենք շահագործում:/

Կաբինետի ղեկավարը հետևում է որպեսզի կաբինետում առկա թվային միջոցները արտաքինից մաքուր լինեն փոշուց, պահպանվեն անվտանգ շահագործման կանոնները: Սպասարկման խումբը պարբերաբար կազմակերպում է այդ միջոցների ներքին մաքրման պրոֆիլակտիկ աշխատանքները:/ Վերջին անգամ չեմ հիշում՝ երբ է նման բան եղել, գործող չէ:/

Նոր կաբինետ կամ լաբորատորիա կահավորելիս կամ կաբինետը նոր միջոցով համալրելիս լաբորատորիայի ղեկավարը հետևում է, որպեսզի այն համապատասխանի անվտանգ շահագործման և էրգոնոմետրիայի կանոններին: Հետագա փոփոխությունները կատարվում են միայն նրա գիտությամբ:

Լաբորատորիայի ղեկավարը պարտավոր է պարբերաբար շրջել դպրոցներով, ծանոթանալ առաջացած խնդիրների հետ և գտնել ու առաջարկել դրանց ՏՏ լուծումները: Անընդհատ հետևել ՏՏ ոլորտի նորություններին անհրաժեշտության դեպքում դրանք ուսումնական պրոցես ներառելու համար, օգտագործվող ծրագրային գործիքների փոփոխություններին և թարմացումներին, դրանց մասին հրապարակել կայքում, առաջարկել նոր հնարավորությունների կիրառման ոլորտները և անհրաժեշտության դեպքում առաջարկել սեմինարներ՝ ներկայացնելով ամբողջական ծրագիրը:

Թվային միջոցների աշխատանքի խափանման դեպքում կաբինետի ղեկավարը փորձում է ինքնուրույն շտկել (չանելով այնպիսի գործողություններ, որոնցից ինքը տեղյակ չէ և որոնք խախտում են անվտանգ շահագործման կանոնները), չկարողանալու դեպքում զանգահարում է սպասարկան խմբի ղեկավարին, ով պարտավորվում է 24 ժամվա ընթացքում հնարավորինս շուտ շտկել անսարքությունը: Անսարքության մասին սպասարկման խմբի ղեկավարը գրառում է անում հատուկ էլեկտրոնային մատյանում, նշելով կաբինետը, ամսաթիվը և խնդիրը:

Լաբորատորիայի ղեկավարը անընդհատ հետևում է խափանման մատյաններին անհրաժեշտ հետևություններ անելու, խորհրդատվության, սեմինարների կազմակերպման և խափանումների անընդհատ կրկնությունները հնարավորինս քիչ դարձնելու կամ բացառելու համար:

Արտակարգ պատահարի (գողության, սարքի ֆիզիկական վնասման) դեպքում, անմիջապես հայտնվում է արտակարգ պատահարի մասին ըստ կարգի: Այնուհետև տեղեկացվում է սպասարկման խմբի ղեկավարին, ով պարտավորվում է արձագանքել աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի հայտնաբերվի պատահարի պատճառը:

Լաբորատորիայի ղեկավարը, սպասարկման խմբի ղեկավարի մասնակցությամբ, աշխատում է կրթահամալիրյան տեղային ցանցը կազմակերպել հնարավորինս կայուն, պաշտպանված, հարմարեցված հետագա ծավալումներին, ցանցի և համակարգիչների սպասարկումը դարձնելով հնարավորինս կենտրոնացված՝ անհրաժեշտության դեպքում ներառելով համապատասխան ծրագրային փաթեթներ:

Կաբինետի ղեկավարը պարտավոր է ծանոթ լինել ԹՄ-ի անվտանգության կանոններին և սպասարկման և շահագործման տարրական և մինիմալ հմտություններին: Սա ապահովելու համար պարբերաբար, կամ անհրաժեշտությունից ելնելով կազմակերպվում են սեմինարներ:

Կաբինետի ղեկավարը պարտավոր է հետևել պրոյեկտորի անջատելուն և միացնելուն, որպեսզի բացառվի նրա անտեղի շահագործումը: Նույնը կարող է վերաբերվել նաև հեռուստացույցներին:

Թվային միջոցները պլոմբվում են հատուկ թղթերով, որպեսզի բացառվի սարքավորման` այլոց կողմից բացվելը:/ Նման բան երբևէ չի արվել;/

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական հաստատություններում առկա նոթբուք-նեթբուքերի սպասարկման կարգ

Կրթահամալիրի գրադարանի, ընթերցասրահների տեխնիկական ֆոնդը(նոթբուքերը, նեթբուքերը,պրոեկտոր, հեռուստացույց, այլ) համարվում է տվյալ մասնաճյուղի գույքը:

Տեխնիկան (նոթբուքը, նեթբուքը) վարձավճարով տրամադրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողին մեկ կամ կես ուսումնական տարվա համար՝ պայմանով, որ տեխնիկան վերադարձվի տվյալ ուսումնական հաստատության ընթերցասրահ նշված ուսումնական տարվա վերջին:

Տեխնիկան տրվում է սովորողին միայն համապատասխան վարձավճարի վճարումից հետո, բացառությամբ այն դեպքի, երբ սովորողը դպրոցի կողմից ազատված է վարձավճարի մուծումից կամ ծնողի հետ դիմումի կամ պարտավորագրի համաձայն այն ուսումնական տարվա ընթացքում վճարելու համար:

Տեխնիկան կարող է անվճար տրամադրվել սովորողնին, եթե սովորողը չաշխատող տեխնիկան պարտավորվում է իր հաշվին վերանորոգել և օգտագործել:

Ուսումնական տարվա ընթացքում տեխնիկան օգտագործելու համար սովորողին տրվում է.

  • 1 շաբաթով- անվճար
  • 2 շաբաթ -1000 ՀՀ դրամ
  • 1 ամսով – 1000 ՀՀ դրամ
  • 1 ուսումնական տարի- ամսական 1000 ՀՀ դրամ։

Վարձավճարները պատկանում են դպրոցներին և կարող են օգտագործվել բացառապես նոր ուսումնական տեխնիկա ձեռք բերելու կամ վնասվածը նորոգելու համար։

Վճարումը կատարվում է փոխանցմամբ՝ կրթահամալիրի հաշվեհամարին:

Մասնագետը՝

  • Յուրաքանչյուր տեխնիկան գնահատում է ըստ մաշվածության աստիճանի (օրինակ՝լավ և բավարար)։
  • Ստուգում, ապահովում է ծրագրային փաթեթը։

Սովորողը՝

  • Պարտավոր է ուսումնական տարվա վերջում վերադարձնել տեխնիկան տվյալ ուսումնական հաստատության ընթերցասրահին:
  • Պատասխանատու է տեխնիկայի վիճակի համար։
  • Գույքը փչացնելու դեպքում տվյալ անձը տեխնիկան վերանորոգում է սեփական միջոցներով կամ կատարում է համապատասխան վճարում (կրթահամալիրի, այլ մասնագետի գնահատումից հետո)։
  • Վերանորոգման համար կարող է դիմել կրթահամալիրի մասնագետին։
Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ

Կրթահամալիրի դպրոցում, քոլեջում, ուսումնական կենտրոնում 2022թ․ առաջնահերթ շինբարելավման աշխատանքների առաջարկներ

  • Նոր ուսունական 1-ին հարկի շինարարական աշխատանքների իրականացում՝ մարզադահլիճի, տեխնոլոգիայի սրահի, երաժշտության սրահի, 4-5-րդ դասարանների կաբինետների ստեղծում:
  • Հացատուն, ծեսերի կենտրոնի ստեղծում:
  • 1,2 դասարանի պահարանների, նստարանների պատրաստում, տեղադրում:
  • Խոհանոցի լվացարանի, պահարանի պատրաստում, տեղադրում:
  • 1-ին հարկի նստարանների պատրաստում, տեղադրում:
  • Պահեստի պահարանների պատրաստում, տեղադրում:
  • Դպրոցի հյուսիս-արևելյան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ, մեքենաների նոր ավտոկայանման ստեղծում:
Posted in Վերապատրաստում

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Posted in Մասնաժողով

Կրթահամալիրի մասնաժողովի նիստ

Մասնաժողովի նիստ․ 2022թ․ հունվարի 25

Posted in Մասնաժողով

2022թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատման կարգեր․

Ուսւոմնական 2-րդ շրջանի՝ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեւոթյունը գնահատվում է հետևյալ կերպ:

Աշխատողներ՝

  • Ճամբարային նախագիծ
  • Ճամբարային գործունեության լուսաբանում
  • Նախագծի ամփոփում-հաշվետվություն
  • Ուսումնական ճամբարի հաշվետվություն
  • Ճամփորդություններ
  • Մասնակցություն ստուգատեսներին
  • Բացակայություն
  • Համագործակցային նախագծեր
  • Նախաձեռնություններ

Սովորողներ՝

  • Նախագծիմասնակցություն
  • Ուսումնական ճամբարի հաշվետվություն
  • Ճամփորդություններ
  • Մասնակցություն ստուգատեսներին
  • Բացակայություն
  • Նախաձեռնություններ