Posted in Հաշվետվություններ

Ուսումնական 1-ին շրջանի ամփոփում, Հարավային դպրոց

Դասավանդողների հաշվետվություններ

4-5-րդ դասարանների սովորողների հաշվետվություն

Posted in Uncategorized

Ամանորին, Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ գեղարվեստը կրթահամալիրում՝ ցուցասրահ-վաճառքv

Դեկտեմբերի 22-24-ը սիրով հրավիրում ենք բոլորին Հարավային դպրոցի-պարտեզ՝ մասնակցելու Գեղարվեստը կրթահամալիրում՝ ցուցասրահ-վաճառքին: Ցուցադրվելու են սովորողների կողմից ստեղծած, արտադրած աշխատանքները: Վաճառքի հասույթը փոխանցվելու է «Սեբաստացիներ» հիմնադրամին:

Posted in Uncategorized

Ձմեռային ուսումնական ճամբար

                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                   

                                                     

Հունվարի 17-28՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ. 

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն                                                                                                                                                                                     

Հունվարի 10-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների, պատասխանատու՝ Լուսինե Գասպարյան
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի, պատասխանատու՝ Գոհար Սմբատյան
  • մարմնամարզական նախագծերի, պատասխանատու՝ Թամարա Մարիմյան
  • ձմեռային մարզական խաղերի, պատասխանատու՝ Լենա Ղազարյան
  • ազգագրական ձմեռային փառատոն, պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

Ճամփորդություններ

  • Ջրվեժի արգելոց
  • սահադաշտ
  • Սևաբերդ
  • Ծաղկունք
  • Գյումրի
  • Արատես

Ճամբարայի նախագծեր

  • Կրթահամալիրի ստուգատեսային և ճամբարային մոնիթորինգ 
  • Կրթական քարտեզ
  • Սովորող սովորեցնող նախագիծ
  • My info planet
  • Բարբառների ակումբ
  • Ծիսական խոհանոց
  • Համագործակցային նախագծեր կրթահամալիրի մյուս դպրոցների հետ
  • Հայերենրը երգով
  • Էկոլոգիական նախագծեր
  • Դասարանային, դպրոցական երգչախումբ
  • Սուրբ Ծննդյան երգերի շարք

Դասավանդողների նախագծեր

Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ

14.12․2021թ., ժամը՝ 15․30
Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրակարգում.

  1. Հրապարակվող տեղեկանքներ
  1. Ներկայացված տեղեկանքների մասին հարցեր, բացատրություն, պարզաբանում քննարկում
  2. Դեկտեմբերի 27-31-ի աշխատակարգ.
  3. Կրթահամալիրի տնօրենի «2021թ. դեկտեմբերի 31-ից 2022թ. հունվարի 2-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին» հրամանի հրապարակում
Posted in Uncategorized

Դեկտեմբերի 27-31-ի աշխատակարգ

  • 2-4 տարեկանների պարտեզային գործունեություն
  • 5 տարեկանների
  • Սովորողների լրացուցուցիչ կրթության ճամբարներ, նախագծեր՝ դեկտեմբերի  27-30, պատասխանատու՝ Սուսաննա Հայրապետյան, Մարիամ Մարտիրոսյան
  • մանկավարժական ձմեռային ճամբար՝ դեկտեմբերի  27-30
    • ուսումնական առաջին շրջանի ամփոփում
    • հունվարյան նախագծերի շուրջ պատրաստություն
    • Միջավայրի բարելավման աշխատանքներ
    • Կաբինետների մաքրում
    • Բուժսենյակի, գրասենյակի հատակի ներկում
    • Դպրոցի հյուսիս-արևելյան մուտքի մաքրում, որը ծառայելու է որպես մեքենաների կայանատեղի՝ դպրոցի ավտոբուսների համար
  • «Ուսումնական ձմեռ» նախագիծ՝ դեկտեմբերի 30-ից
Posted in Մանկավարժական ակումբ

Հավաքներ մանկավարժական խորհորդներով

Դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 15:15

Վայրը՝ Հարավային դպրոց, Թամարա Մարիմյանի կաբինետ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի դասավանդողներ

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ամանորի տոնախմբություններ 2-4, 5 տարեկան սաների, «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողների՝ դեկտեմբերի 20- 24
  • Ամանորին, Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ գեղարվեստը կրթահամալիրում՝ ցուցասրահ-վաճառք՝ դեկտեմբերի 20-24
  • Ձմեռային Արատես, տարեմուտ Արատեսում՝ դեկտեմբեր – հունվար
  • Սովորողների լրացուցուցիչ կրթության ճամբարներ, նախագծեր՝ դեկտեմբերի  27-30
  • մանկավարժական ձմեռային ճամբար՝ դեկտեմբերի  27-30
    • ուսումնական առաջին շրջանի ամփոփում
    • հունվարյան նախագծերի շուրջ պատրաստություն
  • «Ուսումնական ձմեռ» նախագիծ՝ դեկտեմբերի 30-ից
Posted in Uncategorized

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը, ինչպես նաև համընդհանուր ներառականության բարելավմանը:

«Նոր գործիքակազմերը թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական գործընթացի կառավարման մեխանիզմները»,- նշել է Վահրամ Դումանյանը` հակիրճ ներկայացնելով հիմնական փոփոխությունները:

Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ

Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: Առաջարկվող մոդելով՝ վարչատնտեսական մասի կառավարիչը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնելով միայն ուսումնական գործընթացի պլանավորում։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվի վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա կզբաղվի միայն մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ` վարչատնտեսական կառավարչի հետ համագործակցելով պլանավորման և դասաբաշխման, տարիֆիկացիայի կազմման հարցերում:

Դպրոցի կառավարման նմանօրինակ մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրթական հաստատություններում:

Տնօրենի նշված աշխատանքները փոխկապակցված են, որքան էլ թվա՝ տնօրենը պարտավոր չէ տնտեսական հարցեր կարգավորել, բայց ինքն է գործադիր մարմինը և պարտավոր է տեղյակ լինել դպրոցին վերաբերող յուրաքանչյուր հարցից: Դպրոցներում կան տնտեսական գծով փոխտնօրեններ, որոնք կատարում են նշված աշխատանքը, բայց միևնույնն է հսկողությնուը մնում էմեկ հոգու՝ տնօրենի վրա:

Տնօրենը կնշանակվի և կատեստավորվի. նորույթ

Մեկ այլ փոփոխությամբ` տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կկատարվի նշանակման միջոցով. այդ գործառույթն առաջարկվում է վերապահել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍ նախարարությանը` հստակեցնելով մի շարք դրույթներ:

Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով:

3 տարի ժամկետը շատ քիչ է, հասկանալի է, որ ամբողջն արվում է անհաջող նախադեպերը նկատի ունենալով, բայց փոխարենը կարգապահ, օրինապահ տնօրենն է ստիված լինելու երեք տարին մեկ նույն գործընթացքով անցնել:

Ամբողջովին համակարգը, ընտրության կարգը փոխելը սխալ է:

Բացի դրանից՝ գործող տնօրենների համար հավաստագրման փոխարեն՝ առաջարկվում է կիրառել ատեստավորում, որի հիմքում կդրվի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը։ Ատեստավորման արդյունքում՝ նրա հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով: Գործընթացը կարող է շարունակվել մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը:

Սա կարևոր է, քանի որ գործող տնօրեններից ոչ բոլորն են դասավանդում և տարրական հմտությունների չեն տիրապետում:

Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում ներառելով իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր:

Սա ավելի արդյունավետ է, մարդկային գործոնը դուրս կգա, չհանձնելու դեպքում կողմնապահության խնդիր չի առաջանա:

Ներառականության ընդլայնում

Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ցանկում: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն: Ուսուցման դժվարություններ կարող են ունենալ նաև օժտված երեխաները, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, սոցիալապես անապահով են, հակամարտությունների հետևանքով դարձել են ծնողազուրկ, ունեն լեզվական և այլ խնդիրներ:

Կարևոր է քայլ է, անհատական մոտեցում յուրաքանչյուրին, հաշվի է առնվում այսպես նաև սվորողի սոցիալական, հուզական վիճակը, որը շատ կարևոր է:

Posted in Նոր 1-ին հարկ, Ուսւոմնական նոր միջավայր

Հարավում շարունակվում են ուսումնական նոր 1-ին հարկի բարեկարգման աշխատանքները

Հարավային դպրոցում մեծ թափով սկսվեց Նոր ուսումնական 1-ին հարկի մաքրման աշխատանքները: Աշխատանքները բավականին շատ էին, տարածքը՝ մեծ: Սովորողներով, դասավանդողներով սկսեցինք նկուղից մաքրել դեռևս 90-ական թվականներից եղած շինաղբը, մի քանի տասնյակ աղբի մեքենա աղբ դուրս եկավ նախկին նկուղներից: Տարիների ընթացքում այդ հատվածը վերածվել էր պահեստի, շատ էին անպիտան իրերը, անիմաստ պահեստավորված անպետք պարագաներ: Ամբողջը տեսակավորեցինք, համապատասխան վայրեր տեղափոխեցինք, ինչը պետքական էր, անհրաժեշտ՝ առանձնացրեցինք:

Ամռան ամիսներին աղբն ամբողջությամբ մաքրվեց: Առաջին փուլի ավարտն արդեն երևում էր: Սկսվեց նախագծման փուլը, որին ընդգրկվեցին նաև մասնագետ ծնողներ: Կարևոր էր ծնողների առաջարկները շինանյութի հետ կապված, մուտքերի, այլ շինարարական հարցերի: