Posted in Uncategorized

Վարչական խորհրդի նիստ, հոկտեմբերի 4

Հոկտեմբեր ամսվա շինբարելավման աշխատանքները, թերությունների ակտերը․

-Նոր ուսումնական 1-ին հարկում շինարարական աշխատանքներ:

-Նախակրթանարի երկու խմբերում, 2-րդ դասարանների մի հատվածում:

-Հատակի հղկեցում:

-Կախիչների պատրաստում:

-Կոտրված աթոռների վերանորոգում:

Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ, սեպտեմբերի 20

  1. ֆիզկուլտուրայի կազմակերպումը 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում, քոլեջում։ Ուսումնասիրություն։ Խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների, քոլեջի ղեկավարների, Միքայել Ղազարյանի հաղորդումները

4-րդ դասարաններում ֆիզկուլտուրան դասավանդում է ուսուցչի օգնական Սյուզաննա Դանիելյանը, շաբաթական 9 ժամ։ Սյուզաննան սեպտեմբերի 12-16-ն անցել է կրթահամալիրի մարզական դպրոցի վերապատրաստմանը, հանձնել նորմատիվները։

5-րդ դասարանում ֆիզկուլտուրան դասավանդում է երկարացված օրվա կազմակերպիչ Սուսաննա Հայրապետյանը, շաբաթական 6 ժամ։ Սուսաննան սեպտեմբերի 12-16-ն անցել է կրթահամալիրի մարզական դպրոցի վերապատրաստմանը, հանձնել նորմատիվները։

4-5-րդ դասարանների մարզական ընտրությամբ գործունեության խմբի հետ աշխատում է Նաիրա Հարությունյանը, պարապմունքներն անցկացվում են մայր դպրոցում և Հարավային դպրոցի մարզադաշտում։

2․ովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերը՝ ըստ կրթական ծրագրերի. ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ

3․սննդի կազմակերպումը առաջին շաբաթների արդյունքներով. վիճակի նկարագրություն, խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների ղեկավարների, հաշվապահության հաղորդումը

Սննդի կազմակերպման հետ կապված սովորողների թիվն ավելացել է։ Խոհարարաներն ավելի շուտ են գալիս աշխատանքի, որ հասցնեն պատրաստել։

Խոհանոցում ունեինք սպասքի պակաս, որը հայտի հիման վրա ձեռք ենք բերելու։

Սննդի մատակարարման հետ կապված ոչ միշտ են առաքիչները պաչտաճանաչ իրանց աշխատանքը կատարում, հաճախ ուշացնում են կամ անորակ մթերք բերում, որը իհարկե հետ ենք ուղարկում։

Posted in Uncategorized

Կրթահամալիրի մասնաժողովի նիստ, 2022թ․ սեպտեմբերի 27

 2022-2023 ուստարվա ուսումնական առաջին շրջանում, սեպտեմբեր-դեկտեմբեր, սովորողի ընտրությամբ դասընթացների, սովորողի ընտրությամբ գործունեության, սովորողի լրացուցիչ կրթության դասընթացների ծրագրեր։

․Հեռավար ուսուցումը կրթահամալիրում 2022-2023 ուստարում

Posted in Uncategorized

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում 2022-2023 ուստարում։

Հարավային դպրոց 2022-2023 ուստարի

Հեռավար սովորողներ՝10 սովորող

Դավիդս Ավետիսյան, 1-ին դասարան, տարածաշրջանը՝ Լատվիա

Թինա Կարապետյան, 1-ին դասարան, տարածաշրջանը՝ Չինաստան

Գոհար Կարապետյան, 1-ին դասարան, տարածաշրջանը՝ Չինաստան

Լիլիանա-Աիդա Սահակյան, 1-ին դասարան,տարածաշրջանը՝ ԱՄՆ

Եվա Զադոյան 2-րդ դասարան, տարածաշրջանը՝ Չինաստան

Միքայել Դալլաքյան, 3-րդ դասարան, տարածաշրջանը՝ ԱՄՆ

Միքայել Մովսեսյան, 3-րդ դասարան, տարածաշրջանը՝ ԱՄՆ

Միլենա Վարդանյան, 3-րդ դասարան, տարածաշրջանը՝ Աֆրիկա

Նատալի Եդիգարյան, 4-րդ դասարան, ՌԴ

Հայկ Զադոյան, 5-րդ դասարան, Չինաստան

Դասավանդողների նախագծեր

Գոհար Սմբատյան

Մարգարիտա Հովնանյան

Արաքս Հովհաննիսյան

Անահիտ Մելքոնյան

Թամարա Մարիմյան

Վիկա Հովսեփյան

Լյովա Սարգսյան

Աննա Գանջալյան

Անահիտ Հովսեփյան

Հայտարարությունը

Հեռավար ուսուցման ծրագիրը կարող է ընտրել այն սովորողը (սովորողի օրինական ներկայացուցիչը), եթե՝

  • Սովորողը բացակայում է երկրից. ուզում է կրթություն ստանալ հայրենիքում՝ կրթահամալիրում: Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա, կրթական կոնկրետ աստիճանի կամ ժամանակահատվածի համար:
  • Սովորողը ուզում է ներառվել կրթահամալիրի բաց կրթական ցանցում։ Բնակավայրի հեռավորության առանձնահատկություններով պայմանավորված ընտրում է հեռավար ուսուցման ծրագիրը: Կնքում է հեռավար ուսուցման պայմանագիր։
  • Ուսումնական տարվա ընթացքում սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով ժամանակավոր հեռավար ուսուցման կարող է անցնել կրթահամալիրի դպրոցի 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է առողջական, անձնական կամ ընտանեկան հանգամանքների բերումով։ Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։
  • Սովորողն իր նախընտրությամբ կարող է ընտրել նաև համակցված ուսուցման տարբերակը՝ ուսումնական պլանով ամրագրված դասընթացների մի մասն անցնել հեռավար, մյուս մասն՝ առկա. ուսուցման այս ձևի ընտրությունը նույնպես համապատասխան իրավական արտացոլում է ստանում՝ համակցված ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված ուսուցչի մասին։

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ

Ուսումնառության պայմանագիր

Իրավական հիմնավորում։

Posted in Uncategorized

Վարչական խորհրդի նիստ

Նոր ընդունվող աշխատողների առաջարկի ներկայացում․ դպրոցների ղեկավարների և կադրերի տեսուչի հաղորդումը

  • Գայանե Խաչատրյան՝ երկարացված օրվա կազմակերպիչ
  • Սուսաննա Ալոյան՝ 5 տարեկանների ուսուցչի օգնական

Աշխատողների անհատական պլանների մասին դպրոցների ղեկավարների և կադրերի տեսուչի հաղորդումը

Հարավային դպրոց

Սեպտեմբերին իրականացվող շինբարեկարգման աշխատանքների մասին Էրիկ Սարիբեկյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը

Նոր ուսումնական 1-ին հարկում շինարարական աշխատանքներ

Ընտրությամբ գործունեության խմբեր, դասընթացների ծրագրեր․ դպրոցների ղեկավարների հաղորդումը