Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ, սեպտեմբերի 20

  1. ֆիզկուլտուրայի կազմակերպումը 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում, քոլեջում։ Ուսումնասիրություն։ Խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների, քոլեջի ղեկավարների, Միքայել Ղազարյանի հաղորդումները

4-րդ դասարաններում ֆիզկուլտուրան դասավանդում է ուսուցչի օգնական Սյուզաննա Դանիելյանը, շաբաթական 9 ժամ։ Սյուզաննան սեպտեմբերի 12-16-ն անցել է կրթահամալիրի մարզական դպրոցի վերապատրաստմանը, հանձնել նորմատիվները։

5-րդ դասարանում ֆիզկուլտուրան դասավանդում է երկարացված օրվա կազմակերպիչ Սուսաննա Հայրապետյանը, շաբաթական 6 ժամ։ Սուսաննան սեպտեմբերի 12-16-ն անցել է կրթահամալիրի մարզական դպրոցի վերապատրաստմանը, հանձնել նորմատիվները։

4-5-րդ դասարանների մարզական ընտրությամբ գործունեության խմբի հետ աշխատում է Նաիրա Հարությունյանը, պարապմունքներն անցկացվում են մայր դպրոցում և Հարավային դպրոցի մարզադաշտում։

2․ովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերը՝ ըստ կրթական ծրագրերի. ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ

3․սննդի կազմակերպումը առաջին շաբաթների արդյունքներով. վիճակի նկարագրություն, խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների ղեկավարների, հաշվապահության հաղորդումը

Սննդի կազմակերպման հետ կապված սովորողների թիվն ավելացել է։ Խոհարարաներն ավելի շուտ են գալիս աշխատանքի, որ հասցնեն պատրաստել։

Խոհանոցում ունեինք սպասքի պակաս, որը հայտի հիման վրա ձեռք ենք բերելու։

Սննդի մատակարարման հետ կապված ոչ միշտ են առաքիչները պաչտաճանաչ իրանց աշխատանքը կատարում, հաճախ ուշացնում են կամ անորակ մթերք բերում, որը իհարկե հետ ենք ուղարկում։

Leave a comment