Posted in Uncategorized

Քննարկում. կրթահամալիրի դպրոցներում էկոակումբների ստեղծում

Նոյեմբերի 15, ժամը՝ 15:15, առցանց հարթակի հղումը

Մասնակիցներ՝ դպրոցների ղեկավարներ, Անի Սարգսյան, Սուսան Ամուջանյան, Էմանուել Ագջոյան, բնագետներ, հայրենագետ-հասարակագետներ

Կրթահամալիրում էկոլոգիայի հեղինակային դասընթացը, բնապահպանական հանրակրթության շարունակական ու նոր նախագծերը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, ԱրԱվես բնապահպանական ՀԿ-ի հետ գործընկերությունը հասունացրել են կրթահամալիրի դպրոցներում Էկոակումբների կամ «Արևորդի» ակումբների ստեղծման հնարավորություն։ Ակումբների գործունեության ուղղությունները՝ 

  • լրագրական. «Էկոլուր» հանրապետական ծրագիր,  
  • բնապահպանական ֆիլմերի ստեղծում, պատասխանատու՝ Լենա Ղազարյան
  • «Արևորդի» փառատոնի միջազգային ֆիլմերի դիտում, քննարկում, արձագանքներ , խատասխանատու՝ Հարավային դպրոցի Կինո-ֆոտո ակումբ, ղեկավար՝ Անի Սարգսյան
  • հանրակրթական բնապահպանական նախագծերի ամենամյա ստուգատեսի կազմակերպում։ Պատասխանատու՝ Շուշան Ալեքսանյան