Posted in Ուսւոմնական նոր միջավայր, Զարգացման ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի զարգացման ծրագիր 2022

Շրջակա միջավայր, միջավայրի բարելավում.

Հարավային դպրոց-պարտեզը (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) գործում է 1984թ. կառուցված 12 խմբանոց տիպային 3600 քառ. մ մակերեսով մանկապարտեզի շենքում: Շենքը կրթահամալիրի ուժերով հարմարեցվել է Հարավային  դպրոց-պարտեզի կարիքներին:

Դպրոցում սովորում են թվով 340  1-5-րդ դասարանցիներ: Դպրոցի նախակրթարանում գործում են 2-4 տարեկան սաների  2 պարտեզային խմբեր( 45 սան):

Շենքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ

  • Միջանցքային հատվածները դարձել են ուսումնական տարածքներ՝ 5-րդ դասարանների կաբինետ-սրահներ, տեխնոլոգիայի սրահ, երաժշտության սրահ, լրացուցիչ կրթության՝ շախմատի, կերպարվեստի սրահ:
  • Սովորողների թվի աճին զուգահեռ կառուցվել են նոր սանհանգույցներ:
  • Նախկին խոհանոցը կիսվել է դարձել դասարան-կաբինետ, խոհանոցը տեղափոխվել բաց սրահ:
  • Դպրոցի ներքին բակերում կատարվել են բարեկարգման աշխատանքներ՝ տարածքն ամբողջությամբ ճիմապատվել է:
  • Քանդվել է դպրոցի դիմացի ասֆալտապատ տարածքը, փոխարենը կառուցվել է ճեմուղի՝ իր վարդանոցով:
  • Ուսումնական տարվա  մեկնարկի կարևոր նախագծերից էր վարդաստան, դպրոցի շուրջբոլորը տնկվել են վարդի տնկիներ:
  • Դպրոցի մարզադաշտը նոր շունչ է ստացել, տեղադրվել են ֆուտբոլի, վոլեյբոլի ցանցեր, ցանցապատվել է մարզադաշտը:
  • 2021 թվականի կարևոր աշխատանքների մեկնարկը ուսումնական նոր 1-ին հարկի շինարարությւոնն էր: Առաջին հարկը հիմնովին մաքրվել է, բացվել են պատուհաններ, տեղադրվել ապակիները, հատակը բետոնապատվել:

2022 թվականի կարևոր աշխատանքներ             

  • Նոր ուսունական 1-ին հարկի շինարարական աշխատանքների իրականացում՝ մարզադահլիճի, տեխնոլոգիայի սրահի, երաժշտության սրահի, 4-5-րդ դասարանների կաբինետների ստեղծում:
  • Հացատուն, ծեսերի կենտրոնի ստեղծում:
  • Դպրոցի արևմտյան կողմում՝պատի երկայնքով,  խաղողի վազերի տնկում:
  • Դպրոցի շուրջբոլորը ցանկախատերի երկայնքով կանաչ պատերի ստեղծում:
  • Դպրոցի հյուսիս-արևելյան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ, մեքենաների նոր ավտոկայանման ստեղծում:

Ուսումնական պլան

  • 1-5-րդ դասարաններում սովորողն ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ  ներկայացնում է իր անհատական ուսումնական պլանը:
  • Լողը, հեծանիվը, մարմնամարզությունը, շախմատը՝ ներառական տարրական կրթության բաղկացուցիչ։
  • 4-5-րդ դասարաններում տեխնոլոգիական տարբեր հմտությունների փոխանցման հարթակ է:
  • Պարը, երաժշտությունը, շախմատը, մարմնամարզությունը՝ լրացուցիչ կրթության բաղկացուցիչ։

Ուսումնական հաստատության սովորողներընրանց նախաձեռնությունները

  • Հարավային դպրոցի սովորողներն իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվում են համակարգչից, հեռուստացույցից, ձայնագրիչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Սովորողները սպասարկում են Հարավային  դպրոցի  ենթակայքը, 3-րդ դասարանից սկսած իրենց անհատական բլոգները, էլեկտրոնային ամսագրերը։ Իրականացնում են ռադիո, TV նախածեր:
  • Սովորողները մասնակցում են հասարակական նախագծերի՝ մաքրում են դպրոցի բակը, շրջակա միջավայրն աղբից, տնկում են նոր բույսեր, ծառեր, ծաղիկներ, խնամում դրանք, հասնում որոշակի արդյունքի:
  • Մասնակցում են դպրոցի նկուղների մաքրման աշխատանքներին:
  • Մասնակցում են ամենամսյա քաղաքային, քաղաքից դուրս կազմակերպվող ճամփորդությունների, ճամբարների: Դրանց մասին ռադիոնյութեր, տեսանյութեր  պատրաստում և հրապարակում իրենց բլոգում, դպրոցի ենթակայքում:
  • Մասնակցում են կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսներին, փառատոներին, ֆլեշմոբերին, համերգներին, համագործակցային նախագծերին, առցանց կազմակերպվող ուսումնական պարապմունքներին, և այլ միջոցառումների ու նախագծերի:
  • Հանդես են գալիս նոր նախագծերով, նախաձեռնություններով:

Ուսումնական հաստատության դասավանդողը՝ աշխատանքային պայմաններմասնագիտական զարգացում

  • Հարավային դպրոցի դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի դասավանդողների  մասնագիտական  սեմինարներին՝ առցանց կամ ֆիզիկական միջաայրում, որոնք կարող են կազմակերպել և վարել նաև իրենք՝ ըստ իրենց նախաձեռնության և անհրաժեշտության:
  • Մասնակցում են մանկավարժական աշխատողների ամենամյա ամառային, աշնանային, ձմեռային, գարնանային բաց դպրոցների աշխատանքներին:
  • Անցկացնում  են կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում:
  • Կարգի համաձայն անցնում են ատեստավորում:
  • Անընդհատ զբաղվում ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ: Նոր ծրագրեր ու դասավանդման նոր մեթոդներ  սովորում:
  • Համապատասխան տվյալներ ունենալու դեպքում ընդգրկվում «Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի, կրթահամալիրի դասավանդողների վոկալ համույթի կազմում:
  • Մանսկացում մանկավարժական ակումբի, գրական ակումբի հավաքներին:
  • Կազմակերպում քաղաքային, մեկօրյա, գիշերակացով ճամփորդություններ, ճամբարներ:
  • Վարում են և անընդհատ թարմացնում իրենց ուսումնական, դասարանական բլոգը: Իրենց փորձով կիսվում իրենց գործընկերների հետ, նրանց ստացված փորձը կիրառում:
  • Մասնակցում կրթահամալիրից դուրս կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին՝ ներկայացնելով իրենց փորձը և իրենց գործընկերներին ներկայացնելով այլոց փորձը:  
  • Ակտիվ մասնակցում են ընդունելության կազմակերպմանը, դրա համար կազմակերպում բացօթյա հանդիպումներ, համերգներ, նախագծեր՝ դրանց կազմակերպման մեջ ընդգրկելով իրենց սովորողներին, ծնողներին:
  • Բլեյան բաց ցանցի տարածողը դառնում:      

Ուսումնական հասատության սովորողի ծնողները

  • Յուրաքանչյուր ծնող, շնորհիվ կրթահամալիրում ազատ ընտրած կրթական ծրագրի, ուսումնառության անհատական պայմանագրի, ոչ միայն գիտակից ու շահագրգիռ անձ է իր երեխայի կրթության առումով, այլև կրթահամալիրի զարգացման ծրագրի իրական մասնակից, պատվիրատուն է:
  • Ծնողը հանդիսանում է ընտանեկան դպրոցի հիմնադիր ղեկավարը: Ներկայացնումէ  իր ընտանեկան դպրոցի նախագծերը, դրանք արդյունքները:
  • Ծնողն իր ցանկությամբ կարող է մասնակցել նաև Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունքներին, դառնալ երգչախմբի անդամ, մասնակցում համերգների, ճամփորդությունների:
  • Մասնակցում է դպրոցում կազմակերպող ծնողական սեմինար-հավաքներին:
  • Իր երեխայի հետ ակտիվ  մասնակցում դպրոցում իրականացվող տարբեր նախագծերին :
  • Մասնագիտությանը, հմտություններին համապատասխան առաջարկում և վարում վարպետության դասեր:
  • Կրթահամալիրում իրականացվող ստուգատեսների, փառատոնների, հավաքների մասնակիցը դառնում:
  • Հանդես գալիս նոր նախաձեռնություններով:
  • Բլեյան բաց ցանցի տարածողը դառնում:       
  • Ուսումնական հասատությունը հեղինակային կրթական ծրագրերի տարածող:

Leave a comment