Posted in Վարչական խորհուրդ

Վարչական խորհրդի նիստ,

 1.Տեխնոլոգիայի ուսուցումը 4-5-րդ

Հարավային դպրոցում 4-5-րդ դասարաններում տեխնոլոգիան դասավանդում է Մարիամ Աստվածատրյանը: Մարիամի հետ իրականացնում են միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նկարչություն, կավով են աշխատում, կոլաժներ են պատրաստում և այլն:

Տեխնոլոգիայի ժամին բացի հիմնական տեխնոլոգիական գործունեությունից սովորողներն աշխատում են այգեպան Բորիկ Բադալյանի հետ: Ամեն դասարանից 5-6 սովորող՝ Լենա Ղազարյանի կամ Սյուզաննա Դանիելյանի օգնությամբ աշխատում են բակում՝ այգեգործական աշխատանքներ կատարում, մաքրում բակը:

2.Անթափոն կենցաղ. 2022-2023 ուստարի․ գրանցած խնդիրների լուծման, նախաձեռնությունների մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը 

Հարավային դպրոցում աղբը տեսակավորում է, տեսակավորված աղբը տեխնոլոգ Մարիամ Աստվածատրյանի ղեկավարությամբ սովորողները կշռում են, լցնում տոպրակների մեջ, տեղափոխում համապատասխան արկղեր, որոնք տեղադրված են Բանգլադեշի տարածքում: Բջջային հավելվածի միջոցով էլ ենք երկու անգամ կազմակերպել տեղափոխումը, բայց քանի որ իրենք միայն թուղթ են տեղափոխում, իսկ թուղթն ամենաքիչն է հավաքվում, հաճախ դիմելու անհրաժեշտություն չի լինում:

 3.2022-2023 ուստարվա ընթացիկ՝ սեպտեմբերի, հոկտեմբերի գնահատման մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը 

4-5-րդ դասարանների գնահատումն անցկացվում է ըստ յուրաքանչյուր ուսուցչի մշակած գնահատման համակարգի: Յուրաքանչյուր դասավանդող կիրառում է իր գնահատման ժամանակացույցը: