Posted in Մանկավարժական խորհուրդ

Մանկավարժական խորհուրդ, ապրիլի 18

1,Դպրոցում, քոլեջում, ուսումնական կենտրոնում պարտիզպանի անկյունը, ջերմոց-լաբորատորիան, բակի-պարտեզի պատրաստությունը մայիսյան հավաքի ներկայացմանը, ուսումնաարտադրական  արհեստանոցների, լաբորատորիաների կից բակերի խնամքի և բարեկարգման նախագծեր.

Մայիսյան հավաքին ընդառաջ նշված նախագծերն ընթացքի մեջ են:

Նախագծերի համակարգողներն են՝

  • ջերմոց-լաբորատորիա՝ համակրագող Աննա Թամրազյան և ընիկերներ
  • պարտիսզպանի անկյուն-տնակ՝ համակարգող Սյուզաննա Դանիելյան և ընիկերներ
  • բակի-պարտեզի պատրաստությունը մայիսյան հավաքի ներկայացման՝ համակարգող Լենա Ղազարյան և ընկերներ
  • ուսումնաարտադրական  արհեստանոցների, լաբորատորիաների կից բակերի խնամքի և բարեկարգման նախագծեր՝ համակարգող Մարիամ Աստվածատրյան և ընիկերներ

2,Մայիսյան հավաքի պատրաստություն.

Մայիսյան հավաքի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, դասավանդողներից յուրքանչյուրի հետ քննարկվում են նախագծերը, դրանք վերջնական տեսքի բերվում: Նախագծերում կարևորում ենք բակ-պարտեզի աշխատանքները, տեխնոլոգիական աշխատանքները, համագրոծակցային նախագծերը, ինչպես նաև ուսումնական պլանի քննարկումները, 2022-2023 ուսւոմնական տարվա ամփոփումները և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները: