Posted in Uncategorized

Աշխատանքային հավաք, հուլիսի 8

  • Կադրեր՝ գրասենյակի ղեկավար, կազմակերպիչ, ուսուցչի օգնական

Գրասենյակի ղեկավար՝ Լարիսա Գևորգյան
Կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան
Ուսուցչի օգնական՝ Սյուզաննա Դանիելյան
5 տարեկանների ուսուցչի օգնական՝ Անի Հակոբյան

  • Դպրոցների ճամբարային օրացույցները/ ժամանակացույց,ջոկատավարներ, խմբեր, նախագծեր/

Ամառային լողափնյա ճամբարի ժամանակացույց

Ճամբար Վաղաշենում

7-9՝ Հարավային դպրոց, Աննա Թամրազյան, Սուսաննա Հայրապետյան

9-11՝ Հարավային դպրոց, Լենա Ղազարյան, Անի Հակոբյան

15,07-17,07՝ Մարիամ Մարտիրոսյան, Մարինե Մանուկյան

07,08-09,08՝ Արտավանի և կրթահամալիրի համատեղ ճամբար Վաղաշենում

Ճամբար Արատեսում

29-31՝ Ճամփորդությամբ ուսուցում․Գոհար Սմբատյան և ընկերներ

10-13՝հայրենագիտական ճամբար Անահիտ Հովսեփյան, Լուսինե Սարգսյան

Ճամբար Արտավանում

03,07-09,07՝ գյուղական ճամբար Արտավանում

օգոստոսի 20-ից հետո՝ մանկավարժական ճամբար Արտավանում

Հաղորդում Արտավանի ճամբարի մասին

Հունիսյան ճամբարի ընթացքում Սյուզաննա Դանիելյանը և ես, Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների հետ համագործակցելով, կարողացանք տվյալ գյուղերի սովորողների ճամբարը կազմակերպել կրթահամալիրում: Արտավան գյուղից ճամբարին մասնակցում էին յոթ սովորող, մեկ ուսուցիչ; Սովորողների ու ընտանիքների ընկերությունը դարձավ շարունակական, և հուլիս ամսին արդեն կրթահամալիրի սովովորողների և դասավանդողների խումբը գնաց Արտավան՝ գյուղական ճամբարին: Բոլոր դպրոցների տնօրեններից պատրաստակամը, ծրագրով հետաքրքրվածը հենց Արտավան դպրոցի տնօրենն էր՝ Գրավիկ Հովհաննիսյանը:

Երբ Վայոց ձորի ճամբարականներին ուղեկցում էինք իրենց ընտանիքներ, դասավանդողներին նամակով գրեցի, որ ովքեր ցանկանում են գյուղական ճամբարը կազմակերպել, ղեկավարել, անպայման միանան մեր խմբին, միասին գնանք գյուղ, ծանոթանանք գյուղին, ընտանիքներին, մանկավարժներին, որ սկսենք պատրաստվել գյուղական ճամբարին: Արձագանքողներն եղան դասվար՝ Արաքս Հովհաննիսյանը, մաթեմատիկայի դասավանդող՝ Լյովա Սարգսյանը: Արտավան գյուղի դպրոցում, ուսուցիչների, ընտանիքների հետ ունեցանք հանդիպում, մանրամասն քննարկեցինք ճամբարի աշխատակարգը, ճամբարի ծրագիրը, այլ մանրամասներ:

Քանի որ դպրոցում, գյուղում երեխաները քիչ են, 9 ընտանիք կարողացավ հյուրընկալել կրթահամալիրի ճամբարականներին: Դպրոցի տնօրենի հետ պարբերաբար կապի մեջ էինք, սկզբում 12 սովորողի տեղ ունեին, հետո թիվն ավելացավ հասավ 15-ի: Քանի որ գյուղում տղաները քիչ էին, աղջիկներն էլ հիմնականում ցանկանում էին աղջիկների հյուրընկալել, այդտեղ էլ խնդիր առաջացավ, բայց կրկին տնօրենը խոսել էր ընտանիքների հետ և աղջիկներն էլ համաձայնվեցին ընդունել տղաների:Կրթահամալիրից ճամբարին մասնակցում էին 15 սովորող՝ 4 աղջիկ, 11 տղա: Տարիքային խումբը 2-7-րդ դասարան: Արտավանից ճամբարին մասնակցում են 21 սովորող՝ 2-9-րդ դասարանների սովորողներ: Արտավանից մեկ ընտանիք հյուրընկալել է 3 սովորողի, 2 ընտանիք՝ 1 սովորողի, 7 ընտանիք՝ 2 սովորողի:Ճամբարին են միացել

 Արտավան գյուղի դասվար, ինֆորմատիկայի դասավանդող Մարինե Խաչատրյանի, Սարավան գյուղի ռուսաց լեզվի դասավանդող Քրիստինա Աբրահամյանի, Արտավան գյուղի պատմության դասավանդող Մերի Հովհաննիսյանը:

Կրթահամալիրի երեք դասավանդողի՝ Լյովային, Արաքսին, Գևորգին, հյուրընկալել է դպրոցի ուսմասվարը:

Կրթահամալիրի սովորողներից հավաքվել է գումար երթուղայինի համար և քաղցրավենիք են գնել, քանի որ գյուղում խանութ չկա: Սնունդի հետ կապված ամեն ինչ հոգում են հյուրընկալող ընտանիքները: Առավոտյան  ընտանիքներում նախաճաշում են, սովորողների հետ դնում բրդուճներ, երեկոյան ընտրիքը՝ ընտանիքներում:

Դպրոցի տնօրենը  մարզպետարան է ներկայացրել ճամբարի ծրագիրը, սովորողների ցուցակները:

Երկուշաբթի օրը Վայոց ձորի մարզպետարանից խումբ է եկել Արտավան, ծանոթացել ճամբարականների հետ, հարցրել՝ ինչի կարիք ունեն:

Ճամբարային օրերը հագեցած են, ամեն օր որևէ ուղղությամբ արշավ է լինում (Հեյելի կամ Արտավան լիճ , Փառակատար, Անդրանիկի բերդ, Մարաթուս 17-րդ դարի եկեղեցու հնավայրեր, Արտավանի ջրվեժ, հին բնակատեղիներ, քարանձավեր, կամուրջներ), իսկ երեկոյան գյուղական աշխատանքներում են ճամբարականները ներգրավում՝ մեղվապահություն, անասնապահություն, լավաշթխիկ, հողի մշակում և այլն:

Արտավանի դպրոցի հետ գործընկերության շարունակության հաջորդ փուլը կլինի օգոստոսի սկզբին Վաղաշենի արշավախմբային բնապահպանական ճամբարում համատեղ ճամբարային գործունեությունը:

Իսկ օգոստոսի 20-ից հետո նախատեսում են մանկավարժական ճամբար Արտավանում, որը կլինի վրանային, արշախմբային: